News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Վրաստանը, ինչպես եւ Հայաստանն իրավունք ունեն ազգային եւ քաղաքական  անվտանգության նկատառումներով իրենց տարածք թույլ չտալ այս կամ այն անձի մուտքը եւ չբացատրել պատճառը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին` պատասխանելով հարցին, թե ինչու են ՀՀ խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանին պերսոնա-նոն-գրատա հայտարարել Վրաստանում:

«Եթե դուք ծանոթանաք հրապարակումների հետ, որոնք որեւէ ընդհանուր բան չունեն խոսքի ազատության հետ, բայց սրում են իրավիճակը, հասկանալի կլինի թե ինչու է նման որոշում կայացվել»,- նկատել է դեսպանը` ընդգծելով, որ Թորոսյանը սրում է իրավիճակը երկու ժողովուրդների միջեւ:  «Թորոսյանի երբեմն անհավասարակշիռ հայտարարությունների գերազգայնականությունը թույլ չի տալիս նրան Վրաստանում ցանկալի հյուր համարել»,- հայտարարել է Թենգիզ Շարմանիշվիլին:

Պատասխանելով Վահագն Չախալյանի մասին հարցին, դեսպանը նկատել է, որ նա կամ կկրի իր պատիժը, կամ Վրաստանի նախագահի կողմից ներման կարժանանա: Ներումն էլ երկրի նախագահի ինքնիշխան իրավունքն է. եւ դեսպանի համար կոռեկտ չէ մեկնաբանել դրա հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ