News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի հերոսական բազում դրվագների, Արցախի սուրբ հողի ազատագրման եւ պաշտպանության հետ:

Մեր ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերջին երկուսուկես տարիներին գործող իշխանությունների անմարդկային եւ զազրելի վերաբերմունքը,  անբարո միջոցներով հետեւողական, նպատակադրված վարկաբեկումը, ցավոք, անհետեւանք չեղավ նրա առողջության համար:

Արցախի հերոսը կյանքից հեռացավ՝ տեսնելով նաեւ իր գործուն մասնակցությամբ ազատագրված հողերը թշնամուն հանձնված, նորօրյա մեր բազմաթիվ հերոս տղաների նահատակությունը, որոնց համար սգում ենք բոլորս, եւ դա եւս մեծ հարված էր Մանվելի համար:

Այս ծանր պահին խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին, Մանվել Գրիգորյանի զինակից ընկերներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ