News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Կադրային փոփոխություններ անելով Նիկոլ Փաշինյանը որեւէ բան փոխել չի կարող, քանի որ այդ մարդիկ կատարում էին այն, ինչ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը Կենտրոնի ոստիկանության շենքի առջեւ, ուր բերման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի պահանջով փողոցներ փակած քաղաքացիները։

«Բերման են ենթարկվել իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիները՝ Երեւանի տարբեր տեղերից։ Մեղադրանք հիմնականում բողոքի ակցիաներին մասնակցությունն էր։ Ոստիկանությունը ինձ հավաստիացրեց, որ ֆորմալ թղթաբանությունները վերջացնելուց հետո մարդկանց բաց կթողնեն։ Նույնիսկ արտասահմանից եկած մեր հայրենակիցները, որոնք մասնակցում էին պատերազմին, դուրս են եկել փողոց։ Հիմա սա մարդկանց ընդվզումն է»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ոչ թե ֆիգուրները պետք է փոխվեն, այլ հիմնական խաղացողը՝ Նիկոլ Փաշինյանը. «Մի քանի հոգու փոխելով չէ, այլ գաղափարախոսությունը, եւ այդ գաղափարախոսության գլխին կանգնած մարդը, որը երկիրը հասցրել է այս վիճակին։ Սա դասական մի օրինակ է, երբ բուրգի գլխին կանգնած մարդը փորձում է գտնել քավության նոխազներ»:

Նրա խոսքով՝ ռազմական դրությունը գործիք է, որով փորձում են լռեցնել մարդկանց, բայց ինչպես տեսնում եք, չի ստացվում։ Այս ամենին մեկտեղ տեսնում ենք որ ուժգնանում են զանգվածային բողոքի ակցիաները, մարդիկ հրաժարվում են լսել այն աբսուրդը, որը ամեն օր լսում են թե ֆեյսքապետության ղեկավարներից  թե ԶԼՄ-ներից։ Մարդիկ հիմա այնքան լցված են այս խայտառակությունից, որի մեջ գտնվում է ամբողջ ազգը»,-նշեց Արման Աբովյանը։

 Անդրադառնալով Մովսես Հակոբյանի երեկ՝ նոյեմբերի 19-ին տված ասուլիսին Արման Աբովյանը նշեց՝ «Պարոն Հակոբյանը հաղորդումներ տվեց մի շարք հանցագործությունների մասին։ Իրավական մասը չեմ կարող դիտարկել, բայց Մովսես Հակոբյանը փաստացի հաստատեց, որ իշխանությունը ունակ չէ ճիշտ որոշումներ կայացնել, ճիշտ վերլուծություններ անել։ Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց երկիրը եւ հասցրեց մի վիճակի, որ մենք մեր նորագույն պատմության ամենախայտառակ օրերն ենք ապրում»։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փակում են փողոցները, ինչի ընթացքում տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։ Այսօր նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաեւ Գյումրիում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ