News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ու երբ այսօր դավաճան Նիկոլ Փաշինյանն ու իր խամաճիկ Արայիկ Հարությունյանը կոստյումներով եւ փոխկապներով «նախագահի ու վարչապետի» հանդիպում են բեմադրում, հայհոյանքից ու անեծքից զատ որեւէ այլ բանի արժանի չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Ապրիլյանից հետո մի տեսանյութ էին ուղարկել՝ խնդրելով, որ չհրապարակեմ։ Ինչպես են ադրբեջանցիները մեր դիրքերի մոտ իրենց դիակները հավաքում։ Գլուխները կախ, խելոք-խելոք, հավաքում էին իրենց սպանվածների զենքերը, հանձնում մերոնց, մարմինները դնում սպիտակ տոպրակների մեջ ու տանում։

Պարզ երեւում էր, թե պարտվածն ով է։

Այսօր ադրբեջանցիները տեսանյութ են դրել, թե ինչպես են Նիկոլի ստորագրությամբ թշնամուն հանձնած Վազգենաշեն գյուղի բնակիչներն իրենց ունեցվածքը մի կերպ բարձում մեքենաների վրա, որ գյուղը լքեն։

Մի քանի մետր հեռավորության վրա հանգիստ կանգնած նկարահանում են ադրբեջանցիները, մերոնց հայհոյում, դե այդ մարդիկ էլ ի՞նչ անեն, գլուխները կախ վեշերն են բարձում։

Պետությունն իրենց կանչել էր Արցախ, թե բա վերադարձեք ձեր գյուղերը, իսկ 2 օր անց ասել, դուրս եկեք, հանձնում ենք։ Այդ մարդկանց համար ամենածանր պահին պետությունն իրենց կողքին չէր։

Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունն իրենց կողքին չէր։

Ու երբ այսօր դավաճան Նիկոլն ու իր խամաճիկ Արայիկը կոստյումներով եւ փոխկապներով «նախագահի ու վարչապետի» հանդիպում են բեմադրում, հայհոյանքից ու անեծքից զատ որեւէ այլ բանի արժանի չեն։

Ընդհանրապես, ամբողջ կյանքում եւ մեռնելուց հետո էլ իրենց պետք է ուղեկցի հայհոյանքն ու անեծքը»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ