News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հին ու բարի բանաձեւ` «ամբոխտ ժողովուրդը չէ»: Ժողովուրդը հավերժ է եւ իմաստուն` իր յուրովի, առանձնահատուկ, ժողովրդական իմաստությամբ, բայց յուրաքանչյուր ժողովուրդ դա ունի: Ամբոխը հիմար է, որը սատանան գիտի, թե ում է բերում իշխանության: Այն երեխայի պես միամիտ է եւ վայրենու նման սնահավատ: Եվ այստեղ կարեւոր չէ, թե ինչ ամբոխի մասին է խոսքը` արաբ, ամերիկացի, ուկրաինացի, հրեա, հայ, վրացի, չինացի, բելառուս... Այն տապալում է թագավորներին եւ նախագահներին, գլխավոր քարտուղարներին եւ վարչապետներին: Հենց նա է ներխուժում պառլամենտներ եւ քանդում հուշարձանները, բռնաբարում եւ սպանում է, թալանում եւ դիակապտություն է անում: Այս մասին իր Telegram ալիքում գրել է քաղաքական փորձագետ Եվգենի Սատանովսկին:

«Ամբոխն իրենից վեր է հանում պատահական մարդկանց եւ նրանց իշխանություն է դարձնում, ապա առանց վարանելու պատառոտում է, երբ Աքելան վրիպում է: Եվ այստեղ ինչ Մուրսին, ինչ Սաակաշվիլին, ինչ Փաշինյանը, ինչ Պորոշենկոն… Իսկ այնտեղ՝  թե ինչպես պատահական առաջնորդը գլուխ կհանի: Կարող է եւ ողջ մնալ: Ագահ, հիմար, բարբարոս, հեշտությամբ բորբոքվող կենդանի՝ հազարավոր անխելք գլուխներով. ահա թե ինչ է ամբոխը: Եվ, ընդ որում, հենց նա է որոշում ամեն ինչ պատմության կրիտիկական պահերին: Դու պարզապես թույլ տուր նրան կազմակերպել եւ ազատություն տուր...

ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ: Այն գորշ է, բայց, կրկնում ենք, իմաստուն (շնորհակալություն Ստրուգացկուն` մեջբերման համար), օժտված բոլոր այն առաքինություններով, որոնցից ամբոխն, ըստ էության, զուրկ է: Նա կարող է խորամանկ կամ պարզամիտ լինել, ի զարմանս՝ ժլատ կամ առատաձեռն եւ հյուրընկալ: Կարող է բաղկացած լինել կատաղի մարտիկներից կամ` նույնքան հնազանդ, որքան խոյը, որին սպանդանոց են տանում, սրբերից եւ հերոսներից կամ պոռնիկներից եւ ավազակներից, կամ երկուսից էլ, հակված է խաղամոլության կամ էլ անտարբեր դրա նկատմամբ: Սիրում է երեխաներին կամ ընդհանրապես սառն է սերունդների նկատմամբ (այդպես էլ է պատահում): Հոգատար եւ հարգալից է ավագ սերնդի նկատմամբ կամ, առանց երկմտելու, դուրս է նետում նրանց «արդիականության նավից»: Ալկոհոլ է խմում, խոտ է նաընտրում կամ` առողջ ապրելակերպ:

Խելոքներն ու պարկեշտներն ամբոխի մեջ չեն մտնում, տաղանդավորները` առավել եւս, չնայած հաճախ են դրա զոհը դառնում: Ընդ որում՝ նրանք իրենց ժողովրդի մաս են կազմում, նույնիսկ եթե իրենց բոլոր համոզմունքներով եւ ապրելակերպով ինտերնացիոնալիստներ եւ կոսմոպոլիտներ են: Իսկ եթե իրենց այդպիսին չեն զգում, նրանց այդ մասին կհիշեցնեն մյուսները, ինչպես եղավ Երրորդ ռեյխում ասիմիլացված հրեաների դեպքում: Եվ ոչ միայն այնտեղ, եւ ոչ միայն նրանց հետ: Ընդ որում՝ ժողովուրդը, նույնիսկ` ամենակիրթ եւ կուլտուրական, զարմանալի հեշտությամբ վերածվում է ամբոխի: Եվ հաճախ միայն ամբոխից էլ բաղկացած է` բարակ շերտով նրանցից, ով ամբոխով չի քայլում, ում վերջինս քանդում եւ ոչնչացնում է, եթե այդ մարդիկ հայտնվում են իր ճանապարհին: Կամ տանում է իր հետ եւ լուծում իր մեջ, ինչպես դա եղավ հեղափոխության ժամանակ:

Մի խոսքով, հասկանալի է։ Չինացիները ճիշտ էին՝ ոչ մեկին խորհուրդ չտալով ապրել հետաքրքիր ժամանակներում։ Նրան այնպիսի փորձ ունեն, ինչպիսին աշխարհի ժողովուրդների մեծամասնությունը չի ունեցել եւ չունի։ Վաղուց են ապրում, ամեն ինչ տեսել են, շատ բան են հիշում։ Սա հին ճշմարտություն է․ «Չկա ավելի մեծ հիմարություն, քան սեփական երջանկության կառուցումը»։ Անպայման կգտնվի որեւէ մի սրիկա, որը ամբոխ կհավաքի եւ այն, քո երջանկությունը, կոչնչացնի։ Եվ անգամ պարտադիր չէ դիտավորյալ, այլ հպանցիկ՝ չնկատելով։ Ընդ որում՝ անպայման հղում կատարելով ժողովրդի շահերին։ Ինչու է այդքան կարեւոր, որ դեպի նոր աշխարհի կառուցում տանելու համար հերթական ամբոխին հավաքող ամբիոնը ինչ-որ մեկը ժամանակին տապալում է։ Նայում ես, եւ քշում-տանում է։ Այս բառի լավ իմաստով...

Ամերիկան կտորբեդահարի «Հյուսիսային հոսք-2»-ը։ Եվրոպան յոլա չի գնա առանց ռուսական գազի։ Չուբայսը կողմ է «կանաչ տեխնոլոգիաներին», դեմ ածխաջրածիններին։ Գրեֆը կողմ է կրթության արդիականացմանը, որի հետեւանքով կրթության քարը քարի վրա չի մնա, եւ «Սբեր»-ին։ Մեդվեդեւը կողմ է ամեն լավին ընդդեմ վատի։ Լավրովը դեմ է միջազգային հարաբերություններում հեգեմոնիզմին եւ պայմանագրերի վերանայմանը։ Թրամփը կողմ է։ Դե Բայդենը եւս նրանից լավը չի լինի։ Բայց, ընդհանուր առմամբ, ոչ։

Միայն Շոյգուն է ո՛չ կողմ, ո՛չ դեմ։ Նա ժամանակ չունի, նա իրական գործով է զբաղվում։ Այո, Պուտինը հավասարակշռության մեջ է պահում այս ամբողջ խարխուլ համակարգը, ինչպես Ատլանտը պահում է երկիրը։ Էրդողանին եւ Փաշինյանին, Ալեւին եւ Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին, Լուկաշենկոյին եւ Սի Ցզինպինին, Նեթանյահուին եւ Մադուրոյին, Զելենսկուն եւ Ասադին։ Մերոնց մասին էլ չենք խոսում։ Սա ծանր աշխատանք է, ճահճից դուրս քաշել համառողների նախրին, տարբեր կողմեր նետվող գետաձիերին։ Մինչեւ նրանց բոլորին գոնե մի հստակ հաշվեկշռի կբերես... Իսկ ավելի հեշտ է չի դառնում եւ չի դառնա։ Եվ այս աշխարհում ոչ մեկն ավելի երիտասարդ չի դառնում։ Դե, մեծ հաշվով, նաեւ ավելի խելացի չի դառնում։ Ավելի փորձառու՝ այո։ Իսկ ավելի խելացի...»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ