News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մեր ոչ մի հարցի պատասխան մինչեւ էսօր չի տրվել, ոչ մի խոստում չի կտարվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՊՆ-ի մոտ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասաց, անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:

Նշենք, որ այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ ու պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին:

«Արդեն 2 ամիս մեր երեխաներից լուր չկա: Հիշո՞ւմ եք, ես ասում էի, որ իմ երեխան վիրավոր էսինչ կետում է, նույնիսկ կոորդինատները բերեցինք, քանի հոգով են, ինչ վիրավորում ունեն, բայց ոչ ոք ընթացք չի տվել մեր ասածներին: Իսկ հիմա ասում են՝ 30 կմ խորքում է մնացել: Թուրքին էդքան հող եք տվել, մի կտոր էլ տվեք մեր երեխեքին հետ բերեք»,-ասաց ծնողներից մեկը:

Մեկ ուրիշն էլ ասաց. «Եթե դուք ձեր ղեկավարներով անզոր եք, ժողովրդին պարզ ասեք, ժողովուրդը կդիմի ռուսական զորքին, որովհետեւ ձեզնից ոչ մեկը չի աշխատում»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 10 րոպե ժամանակ տան, ինքն ու ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը մտնեն ներս, խոսեն, դուրս գան:

Ակցիայի մասնակիցներից Արսեն Ղուկասյանն էլ լրագրողներին ասաց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրենց վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է, որ գերիներին բերեն, Կարմիր խաչի հետ համագործակցում են, քարտեզագրումները տալիս են Կարմիր խաչին, դա փոխանցվում է Ադրբեջանի Կարմիր խչին, որն էլ Ադրբեջանի զորքի ու ԱԻՆ-ի հետ սկսում է որոնողակաբն աշխատանքները,. «Իմ տեղեկություններով Կարմիր խաչը երեկ պետք է արդեն Հադրութ մտներ, բայց չի մտել: Պարզ է, թե ինչու չեն մտել, որովհետեւ Ադրբեջանը չի թողել: Հիմա դրա համար ենք ասում՝ չդեք կարող անել, գնանք ռուսներին դիմենք, խնդրենք աջակցել: Թող ռուսական զորքը գնա առաջ կամ Ռուսաստանը թող բանակցի: Այսքան ժամանակ գոնե մեկ հոգու տվյալ մեզ չի հասել: Ես փնտրում եմ երկու հոգու՝ եղբորս ու իր որդուն: Ոչ մի տվյալ չկա: Ինչ ունեցել ենք ինֆորմացիա, տվել ենք: Ես երկու անգամ գնացել եմ Հադրութ, Ազոխ, զորքին էլ եմ տեսել, զորքի պայմաններն էլ եմ տեսել: Լսել ենք՝ ինչեր է կատարվել, սպաներն ինչեր են արել: Սպաների տվյալներ ունենք, որ մարդը կարող է կոնկրետ ասի՝ անտառի այս-այս հատվածում կա այսքան զինվոր: Ինքն վելի ստուգ գիտի: Ասում ենք՝  հրավիրեք այդ սպաներին, բայց էսքան օր այդ սպաներից ոչ մեկը չի հայտնվել, ոչ մի բացատրություն չի տվել: Նախարարն ասաց, որ աշխատանքներ են կատարվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ