News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանին այսօր՝ նոյեմբերի 24-ին իր հերթական նիստն է հրավիրել: Այն վարում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով:

Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ. Ավագանու անդամները հարգեցին պատերազմում զոհվածների հիշտակը:

Փոխքաղաքապետը նշեց, որ ավգանու «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: Բացի այդ, «Իմ քայլից» Իզաբելա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին, բայց նա մնում էավագանու անդամ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ տեղեկացրեց, որ իրենք գրությամբ դիմել են քաղաքապետին, որով հրաժարվում են Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից:

Փոխքաղաքապետը նշեց, որ Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:

Օրակարգում ներառված են Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին, մի շարք հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցեր և այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ