News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնց մի մասը երեկ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, այս պահին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ են՝ օգնություն խնդրելու դեսպանից:

Լրագրողների հետ զրույցում ներկաներից մեկն ասաց, որ վարչապետի հետ հանդիպումը գոհացրել է, բայց չի բավարարել. «Նրա հետ այդքան երկար հարցուպատասխան չի եղել, զրույցը եղել է 40-45 րոպե:

Դրանից մի քանի րոպեն նա ներողություն խնդրեց, հետո մի քանի հարց ա տրվել:  Դրանից հետո նա ասաց, որ շտապում է կարևոր հանդիպման, որը վերաբերում է մեր հարցին: Դրանից հետո փոխվարչապետ Ավինյանի հետ եղավ մնացած զրույցը: Մոտ 3 ժամ տևեց զրույցը: Շատ հարցեր են բարձրացվել: Օրինակ, մենք ասում էինք, որ վիրավոր կամ շրջափակման մեջ ընկած տղերք կան, որ պետք է իրենց օգնության հասնել, մարդիկ պատճառաբանում էին, որ այդ տարածքները հիմա Ադրբեջանի հսկողության տակ է, մենք չենք կարող: Ես էլ ասացի, որ այդպես չի, եղել է դեմք, որ անմիջապես իմ  հետ է կապված, որ ինձ զանգել է եղբորս տղա ամսի 10-ին եւ ասել, որ շրջափակման մեջ ենք ընկել: Ես երեք րոպե հետո դա փոխանցել են գորիսի ռազմական ոստիկանություն: Անգամ այդ ժամանակ չեն արել որեւէ գործողություն, որ էդ երեխեքին անտառներից հանեն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ