News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի ստորագրած Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ներքին հակասություն է պարունակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Առաջին կետում նշված է, որ բոլոր կողմերը մնում են այնտեղ, որտեղ հրադադարի պահին հասել է բանակը։ Այնուհետեւ հանկարծ պարզվում է, որ հրադադարը բացարձակապես անհամաչափ է։ Այսինքն՝ ստացվում է, որ հայկական կողմը պետք է զիջի եւ այնտեղ, որտեղ չի վերահսկում, եւ նահանջի այնտեղ, որտեղ վերահսկում է։ Տրամաբանություն է բերվում, որ խորհրդային տարիներին այնտեղ եղել են ադրբեջանաբնակ կետեր։ Բայց այն հայաբնակ կետերը, որտեղ հասել են ադրբեջանա-թուրքական ուժերը, նույնպես պետք է մնան Ադրբեջանին։ Սա մեծ զարմանք է հարուցում։

Երկրորդը։ Արդեն բարձրացվել է հարցը, անձամբ իմ կողմից, ի՞նչ անել, եթե մի կողմը խախտում է  հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։ Ինչպե՞ս են կողմերն արձագանքում հրադադարի խախտմանը։

Անցնենք փաստերին։ Նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, գերեվարվել է 11 մարդ։ Նրանք խաղաղ մարդիկ են, նրանց թվում կան բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 75 եւ 85 տարեկան տարեց մարդիկ։ Հայաստանը՝ որպես հայտարարության կողմ, ինչպե՞ս է արձագանքում հրադադարի այդպիսի խախտմանը։ Արդեն 13 օր է անցել, բայց մենք այս հարցի պատասխանը չունենք։ Մեր տրամադրության տակ տեղեկություններ կան, ընդ որում՝ Արցախի օպերատիվ շտաբի ամորֆ հայտարարությունը դրանք չի հերքում, որ Բերդաշեն գյուղի շուրջ տեղի ունեցողը հրադադարի պայմանների խախտում է։ Ադրբեջանական կողմը պահանջում է գյուղն ազատել, որը պայմանագրի առարկա չէ։ Այսպիսով, կա առնվազն երկու հստակ փաստ, որոնք վկայում են ադրբեջանական կողմից հրադադարի մասին հայտարարության դրույթների խախտման մասին։ Ինչպե՞ս է Ռուսաստանը, ինչպե՞ս է Հայաստանը արձագանքում, որպեսզի Ադրբեջանից գոնե պատասխան պահանջի։ Բոլորին արդեն հայտնի է, որ Ադրբեջանում են գտնվում տասնյակ, չեմ ցանկանում ավելին ասել, պատանդներ ու ռազմագերիներ։ Սա Ժնեւի կոնվենցիայի կոպիտ խախտում է, քանի որ կոնվենցիայի պահանջն է՝ հենց մարդը հայտնվում է անազատության մեջ, կողմը (տվյալ դեպքում Ադրբեջանը) անհապաղ պետք է բանակցություններ սկսի հայկական կողմի հետ եւ գերիներին հանձնի։ Բայց դա տեղի չի ունենում։ Ես նաեւ լավ տեղեկացված մարդկանցից տեղեկություններ ունեմ, որ Ադրբեջանը ոչ միայն այդպիսի շփումներ չի հաստատում, այլ ամեն ձեւով խոչընդոտում է ԿԽՄԿ-ի աշխատանքին։ Այդ թվում՝ դիերի որոնման եւ ճանաչման հարցերում։ Փաստացի Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում, որ հետաձգի դիերին հասանելիությունը, որպեսզի թաքցնի ռազմական հանցագործությունների հետքերը։ Մենք նախկին փորձով գիտենք, որ դա կանխամտածված է կատարվում՝ հանցանշանները թաքցնելու համար»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Առաջին օմբուդսմենը նշեց, որ ճիշտ կլիներ Ադրբեջանի կողմից կետերի խախտմանն ի պատասխան հանդես գալ պահանջով եւ հրաժարվել, օրինակ, Քարվաճառից եւ Լաչինից հեռանալու կետի կատարումից, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները: «Կոնկրետ ի՞նչ է ձեռնարկում հայկական կողմը հրադադարի հսկողության իրական մոնիթորինգի սահմանման համար: Ռուս խաղաղապահներն ասում են, որ շփման գծի ողջ երկայնքով ռեժիմը պահպանվում է: Դա շատ լավ է: Չնայած դրան՝ մենք տեղեկություններ ունենք, որ առանձին ականազերծման գործողություններ են լինում: Եթե այդ համաձայնագիրը միայն կրակի դադարեցման համար է, ապա ինչո՞ւ են տարածքներ հանձնում: Եթե դա բազմաշերտ հրադադար է, ապա ի՞նչ անել, եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները: Կարծում եմ՝ հայկական կողմը ոչ միայն անօրինական, հակաիրավական գործողություն է կատարել՝ հայտարարությունը ստորագրելով, որը բացարձակ անընդունելի եւ ոչ սահմանադրական կետեր է պարունակում, այլ նաեւ միտումնավոր կամ էլ չգիտակցելով շարունակում է նույն քաղաքականությունը: Ես՝ որպես առաջին օմբուդսմեն եւ իրավապաշտպան, կարծում եմ, որ դա Արցախի հայկական բնակչության իրավունքների կոպտագույն, զանգվածային խախտում է եւ կառավարությունից պահանջում եմ հստակ արձագանք եւ այդ կետերից հրաժարում»,- հայտարարեց առաջին օմբուդսմենը:

Նրա խոսքով՝ կան շատ այլ տվյալներ այն մասին, որ ոչ միայն Բերդաշենում, այլ նաեւ այլ հայաբնակ վայրերում, որոնք չեն անցել Ադրբեջանին, անհայտ ծագման ադրբեջանական խմբեր են հայտնվել: «Ստացվում է, որ դա ոչ թե եռակողմ պարտավորություն է, այլ մեծ ծավալով կապիտուլյացիայի միակողմանի հարկադրանք»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ հայտնեց, որ հանդիպման խնդրանքով դիմել է ՌԴ դեսպանին, որպեսզի ներկայացնի լայն հանրության մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիրավորում ստացած անձինք՝ բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների, կստանան միանվագ 500․000 դրամ
Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող...
Եթե նման վայրագություններ լինեին, ասենք, եվրոպական 2-3 երկրների միջեւ, դուք ի՞նչ արձագանք կտայիք. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
44-օրյա այս պատերազմի օրերին այդքան զոհերի եւ ավերածությունների ակնհայտ իրողությունների պայմաններում ինչո՞ւ եվրոպական կառույցները գտնվեցին այդքան հեռու...
Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է, եւ մենք հարգում ենք Իրանի մոտեցումները. ՀՀ ԱԳ նախարար
Մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու…
Ռուս զինծառայողները պատրաստվում են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնում աշխատանքին
Եվ պատրաստվում են մեկնել Ադրբեջանի տարածք…
Դավիթ Տոնոյանն ընդունում է, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական ներգրավման ռիսկերը. Արա Գասպարյան
Հավանաբար չեն լսել թուրք պաշտոնյաների և քաղաքական գործիչների հայտարարությունները...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն. Նրանք պահեստազորայիններ են. Արցախի ԱԻՊԾ
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ