ՀՅԴ-ականներն այցելել են Կառավարության դիմաց հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ու ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին։
Նշենք, որ Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարել երեկվանից, այսօր նրան է միացել նաեւ Կիմ Բալայանը։
Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, եւ նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկի։