News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի խորհրդարանն օրենք է ընդունել կանանց անվճար հիգիենիկ ապրանքներ տրամադրելու մասին: Շոտլանդիան աշխարհում առաջիններից է ընդունել կանանց անվճար տամպոններ եւ միջադիրներ տրամադրելու իրավունքը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերժենը: Նա նշել է, որ այդպիսով ապահովվել է հիգիենիկ ապրանքների հասանելիությունը նրանց համար, «ովքեր դրա կարիքը ունեն»:

Իշխանությունները կարող են նաեւ այլ պետական մարմիններից պահանջել անվճար հիգիենիկ ապրանքներ տրամադրել: Բացի այդ, դպրոցները, քոլեջներն ու համալսարանները պետք է ապահովեն դրանց անվճար հասանելիությունը:

Օրինագիծը ներկայացվել է Մոնիկա Լեննոնի կողմից աղքատության դեմ պայքարի նպատակով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ