News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թաիլանդի իշխանությունները կետամինը շփոթել են սովորական մաքրող նյութի հետ: Ինչպես հայտնում է NYP-ն, նոյեմբերի սկզբին տեղական իշխանությունները հայտարարել էին երկրի պատմության մեջ կետամինի ամենամեծ խմբաքանակի առգրավման մասին, որը, ինչպես պարզվել էր հետագայում, սովորական մաքրող միջոց էր:

Արդարադատության նախարար Սոմսակ Թեփսութինը հայտարարել է, որ նախնական կեղծ հայտարարության էր հանգեցրել «տեխնիկական սխալը» դաշտային փորձարկումների ընթացքում, հաղորդում է Bangkok Post-ը:

Նոյեմբերի 12-ին Թմրամիջոցների դեմ պայքարի ազգային գործակալությունը հպարտությամբ հայտարարել էր Բանգկոկի մոտակայքում գտնվող Չաչենգսաո նահանգի պահեստից 11.5 տոննա կետամինի` որպես թմրանյութ օգտագործվող հանգստացնող միջոցի առգրավման մասին: Սակայն ավելի ուշ լաբորատոր փորձարկումները ցույց էին տվել, որ փոշիանման սպիտակ նյութն իրականում տրինատրիումֆոսֆատ է` քիմիական միացություն, որը սովորաբար որպես մաքրող, լաքաները հեռացնող միջոց եւ նույնիս սննդային հավելանյութ է օգտագործվում:

Արդարադատության նախարարը պարզաբանել է, որ խառնաշփոթը տեղի է ունեցել այն պատճառով, որ նախնական փորձարկումները տրինատրիումֆոսֆատին եւ կետեմանին նույն կերպ են արձագանքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ