News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկրում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում արգելվում է զանգվածային միջոցառումներ անցկացնել: Մենք գիտենք, որ կան ներքաղաքական գործընթացներ, որոնց շրջանակներում հավաքներ են անցկացվում ոչ միայն իշխանությունների ստորագրած կապիտուլյացիայի մասին պայմանագրից դժգոհ մարդկանց, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների մասնակցությամբ: Այս մասին  նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով` իշխանություններից բողոքողներին պատասխանատվության են ենթարկում ռազմական դրության խախտման համար` քրեական գործեր հարուցելով:

«Սակայն Հանրապետության հրապարակում հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք նույնպես խախտել են իշխանությունների պահանջները: Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը ողջունեց նրանց քայլերը, եւ ավելին` այդ մարդիկ ոչ մի պատասխանատվության չենթարկվեցին»,- ասաց Սամսոնյանը` իշխանություններին կոչ անելով երկակի ստանդարտներ չկիրառել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ