News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, որ այսօր ադրբեջանցի տասնյակ զինվորականներ մտել են Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրի տարածք և պահանջել, որ հայերը հեռանան տարածքից։

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը», -ասվում է ՊՆ հերքման տեքստում։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ևս «Արմենպրեսի» հետ զրուցում հերքել է այս տեղեկությունը:

«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ armlur.am-ի հետ զրույցում նշել է. «Խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, որը հիմա եռակողմ քննարկման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է հանքի բուն տարածք նրանց մուտքին, դա իրականությանը չի համապատասխանում»:

Ավելի վաղ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները կոտրել են նախօրեին Քարվաճառի մուքի մոտ տեղադրված դարպասները և մտել Հայաստանի տարածք։

 NEWS.am-ը հաղորդել էր, որ իսրայելական զրահամեքենաներով ադրբեջանցի  զինծառայողները, այդ թվում՝ բարձրաստիճան, գալիս, մտնում են հանքի տարածք, որտեղ լինում է 7 ժամկետային զինծառայող, ասում են՝ սա մեր տարածքն է, հեռացեք այստեղից։Զինծառայողները զանգահարում են տարբեր պատասխանատուների, ոչ ոք չի պատասխանում, ստիպված հանքի տնօրինությունն է գնում ադրբեջանցիների հետ բանակցելու, չի իմանում՝ ինչ ասել, փորձում են կապվել պատկան մարմինների հետ, ոչ ոք չի արձագանքում։Դժվարությամբ խնդրում, համոզում են, թե սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Նրանք էլ ասում են՝ վաղը գանք, այստեղ չլինեք, թե չէ չգիտենք, ինչ կլինի։

Նշենք, որ դեպի Հայաստանի տարածք շարժվող ադրբեջանական ավտոմեքենաների տեսանյութ է տարածել ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, իսկ լրագրող վերլուծաբան Դավիթ Ջալալյանը հրապարակել էր տեսանյութ՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները գտնվում Սոթքի հանքավայրի տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Մենք կորցրեցինք ոչ միայն տարածքներ բանակ, այլ նաեւ մեր տղամարդկությունը…
Նիկոլը սուտ է ասում, թե ինքը կանգնեցրեց պատերազմը, իրեն Ռուսաստանը պարտադրեց. Վազգեն Մանուկյան
էդ ի՞նչ բեռ ենք տեղափոխելու, կամ մարդ տեղափոխելու: Ամբողջ նպատակը Նախիջեւանի ճանապարհը բացելն է…
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ
«Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանական կարգավորման խնդիրները...
Եվրոպա՛, ես ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին, ինչու՞ ձայնդ չէր լսվում. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում
Մեր երկրում հեղափոխության գործում վճռական դերն ունեցան այսպես կոչված «սորոսականները»…
Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները. ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար ռուբինյանը. Արփինե Հովհաննիսյան
Չորրորդ՝ եթե անգամ այսքանից հետո չհաջողեին, կարելի էր ակցիաներ անել, ինչպես Էդմոնը։ Ոչ միայն դա, այլեւ շատ այլ, ու շատ ավելի տեսանելի…
Դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, որ դուք ահաբեկիչներ եք. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Իմ ելույթում ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, որով այսօր մերժվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկման…
Ամենաշատ