News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, որպեսզի Հայաստանը շանս ունենա մտածելու ապագայի եւ Արցախի այն փշրանքների մասին, որ ի շնորհիվ Ռուսաստանի Դաշնության՝ մնաց, որովհետեւ եթե չլիներ Ռուսաստանի Դաշնությունն իր խաղաղապահներով, Նիկոլ Փաշինյանը դա էլ էր խուրդելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քառյակ Մեդիա» ընկերության հիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

Միհրան Հակոբյանը մեզ հետ զրույցում ամփոփեց երկու ամսից ավելի երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում մի շարք հասարակական-քաղաքական գործիչներին «լռեցնելու» նպատակով իշխանությունների քայլերը։

«Այս չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո թե՛ սոցիալական ցանցով, թե՛ մեդիայով մեր տեսակետն ենք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, որ Նիկոլ Փաշինյանը պետական մասշտաբների փալաս է, որը հանձնեց Արցախը, որը 5 հազարից ավելի հայորդիների մահվան պատճառ դարձավ, կապիտուլացրեց Հայաստանը ու ոչնչացրեց հայի պատիվը։ Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն իմ եւ տարբեր այլ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ սկսեց գործադրել ուղղակի ծիծաղելի ահաբեկչական ռեպրեսիոն մեխանիզմներ, որոնցից ոչ ես, ոչ էլ, համոզված եմ, տարբեր մարդիկ, ում վրա կիրառվում է նույն բանը, ոչ էլ ընկրկելու են։ Նրանք նորից բարձրաձայնելու են, իրենց տեսակետը հայտնելու են եւ իրերն իրենց անուններով են կոչելու։ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, որպեսզի Հայաստանը շանս ունենա մտածելու ապագայի եւ Արցախի այն փշրանքների մասին, որ ի շնորհիվ Ռուսաստանի Դաշնության՝ մնաց, որովհետեւ եթե չլիներ Ռուսաստանի Դաշնությունն իր խաղաղապահներով, Նիկոլ Փաշինյանը դա էլ էր խուրդելու»,- ընդգծեց Միհրան Հակոբյանը։

Մեր հարցին՝ ռազմական դրության ընթացքում իրեն «լռեցնելու» համար ինչպիսի՞ քայլեր են կատարվել, քաղաքական գործիչը պատմեց, որ իրեն մի քանի անգամ ապօրինի կերպով բերման են ենթարկել Ոստիկանության բաժին, մեկ անգամ էլ ձերբակալում է եղել, որի ապօրինությունն արձանագրել է նաեւ դատարանը. «Երկու օր առաջ իմ տունը խուզարկեցին նույն ապօրինի հիմքերով, բացարձակ ծիծաղելի պարագաներ էին փնտրում օրինակ՝ բարձրախոս, ցուցարարների ցուցակներ, նման ինչ-որ բաներ, որով հանրահավաքներ են կազմակերպվում։ Կարծես՝ մենք 18-րդ դարում ենք ապրում, այլ ոչ թե 21-րդ։ Այսօր ինձ մեղադրանք առաջադրեցին, որպես ռազմական դրության պայմաններում հավաքների կազմակերպող, որը բառի ամենաուղիղ իմաստով ծիծաղելի է ուղղակի եւ դա դատական ատյաններում վիճարկվելու է։ Ես համոզված եմ, որ որեւիցե Նիկոլ Փաշինյան դատական ճանապարհով որեւիցե հաջողության չի հասնելու, որովհետեւ անհիմն մեղադրանք է»։

Միհրան Հակոբյանը շեշտեց, որ ընդդիմախոսներին խոսքի ազատությունից զրկելու տարբերակներից է նաեւ իրենց դեմ «ֆեյքերի բանակի» հարձակումները. «2,5 տարուց ավելի Նիկոլ Փաշինյանին սպասարկող ֆեյքերը, տարբեր օլիգարխների կողմից ֆինանսավորվող ֆեյքաբուծարանները, Նիկոլ Փաշինյանի պետական օղակներում առկա ֆեյքաբուծարանները, Նիկոլ Փաշինյանին սատարող տարատեսակ սորոսական, արեւմտյան որոշակի խմբավորումների կողմից ստեղծված ֆեյքաբուծարանները Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների դեմ կիրառել են հայհոյանքային տեռոր եւ մի մասը ընկրկել է, մյուս մասը չի ընկրկել։ Երբեք այդ ֆեյքերից չեմ վախեցել եւ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է՝ իր ստեղծած երկիր-Հայկական Ժամանակ պրոյեկտը կարող է երկար կյանք ունենալ, չարաչար սխալվում է։ Այդ ֆեյք պրոյեկտը շատ կարճ ժամանակում դեմոնտաժ ենք անելու, հատկապես վերջին պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանին ստիպելու ենք, որպեսզի ինքն ու իր անփառունակների խումբը ժամ առաջ պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ այդ ֆեյքային մշակույթը Հայաստանում ուղղակի պետք է դեմոնտաժ արվի, դրա կազմակերպիչներին կանգնեցնել դատարանի առաջ, երկար տարիներով ազատազրկել բոլոր կազմակերպիչներին ու փակել այդ էջը»։

Հակոբյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ ռազմական դրության ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքին եւ ոչ պաշտոնական հոդվածներ հրապարակելու համար տուգանվելուն. «Նիկոլ Փաշինյանի ռազմական դրությունը հենց նրա մասին էր, որ ԶԼՄ-ները տարածեն Աննա Հակոբյանի եւ Արծրուն Հովհաննիսյանի սուտը։ 44 օր մարդկանց տոտալ ստի եւ կեղծիքի մեջ պահեն, մարդկանց պահեն Գետաշենում եւ Շահումյանում, մարդկանց չասեն, որ ադրբեջանական բանակը եկել հասել է Ղարաբաղի սիրտ, Շուշի է նվաճում արդեն։ 44 օր շարունակ այս ռազմական դրությունը հենց նրա համար էր, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Արծրուն Հովհաննիսյանի հետ մարդկանց խաբի, որպեսիզ մարդիկ հանկարծ չիմանան իրականությունը։ Այս որոշմամբ ճնշումների ենթարկվեցին այն լրատվամիջոցները, որոնք փորձ արեցին ճշմարտության մասին խոսելու։ Ռազմական դրությունը հենց նրա մասին էր, որ մեդիաների աշխատանքը սահմանափակվի ու այդ սահմանափակման պատճառով մարդիկ չիմանան իրականությունը, և Նիկոլ Փաշինյանը կարողանա հանգիստ Արցախը հանձնել»։

Միհրան Հակոբյանի խոսքով՝ ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ները պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվեն եւ միայն պաշտոնական տեղեկատվություն տրամադրեն, բայց պաշտոնական տեղեկատվությունը չպետք է հիմնված լինի տոտալ ստի վրա. «Ի վերջո, մենք 21-րդ դարում ենք ապրում եւ համացանցը ողողված է տարատեսակ ինֆորմացիայով։ Եւ երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մարդկանց կերակրում էր ստով ու կեղծիքով, հնարավորություն ունեին արտասահմանյան լրատվական ռեսուրսներից իրականությունը իմանալ։ Մարդիկ կարդում էին ռուսական, եվրոպական, ամերիկյան մամուլ եւ ի վերջո նաեւ ադրբեջանական մամուլ։ Եթե հիշում եք, ադրբեջանական կայքերը շատ ուշ սահմանափակվեցին Հայաստանի տարածքում, իսկ այդ սահմանափակումները անօգուտ են, որովհետեւ ով այնուամենայնիվ ցանկանում է կարդալ, միեւնույնն է՝ շրջանցելու ձեւերը գիտի։ Միակ լուծումն այն է, որ ռազմական դրության պայմաններում, պատերազմի ժամանակ պետական իշխանությունները հասարակության հետ պետք է լինեն ազնիվ, որպեսզի հանրությունը վստահի, հանրությանը տրվող տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը։ Հակառակ դեպքում լինում է այն այլանդակությունը, ինչ եղավ Հայաստանում։ Սա կարծում եմ հետագայում շատուշատ երկրներ այս փորձը հաշվի են առնելու, թե ինչպես չվարվել սեփական ժողովրդի հետ։ Ես հիմա չգիտեմ, թե մենք որպես հանրություն ինչ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի հանրության վստահությունը բանակից, պետությունից տրվող տեղեկատվության հանդեպ, վերականգնվի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այնպես է այլանդակել ամեն ինչ, որ տարիներ, մի գուցե տասնամյակներ են անհրաժեշտ, որպիսի մենք այս ժողովրին կարողանան ու ուշքի բերել եւ պետության նկատմամբ վստահությունը վերականգնենք»։

Ամփոփելով իր խոսքը՝ քաղաքական գործիչը նշեց, որ հանրային պայմանավորվածություն է անհրաժեշտ, որ այսուհետ Հայաստանում որեւիցե մեկի մտքով չանցնի, թե «ֆեյքերով» կարող է պետություն կառավարել. «Դա նրա հետեւանքն է, որ սրանից 2,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած բանդան Հայաստանը վերածեց ժեխապետության, նախրապետության, որտեղ հաղթում է նա, ով գոմի օրենքներին ավելի լավ է տիրապետում։ Սա Նիկոլ Փաշինյանի բանդայի ստեղծած խաղի կանոններն են։ Ֆեյքային գրոհներով, Նիկոլ Փաշինյանի կողքի թափթփուկների մեծախոսությամբ, մեդիաների նկատմամբ մատ թափ տալով, «մենք ենք, մենք ենք, կիլո ու կես ենք» ասելով, բազմաթիվ են դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանը եւ նրա շրջապատը մատ էին թափ տալիս մեդիայի վրա, հետո կազմակերպում ֆեյքային գրոհներ՝ հայհոյախառն արտահայտություններով։ Այդ ամենը նրա համար էր, որ մարդիկ վախենան։ Ով վախեցավ, վախեցավ, ով չէ, հիմա էլ չի վախենալու։ Հանրային պայմանավորվածություն է անհրաժեշտ, որ այսուհետ Հայաստանում որեւիցե մի զավզակի մտքով չանցնի, թե ֆեյքերով կարող է պետություն կառավարել։ Դա պետք է մերժելի երեույթ լինի։ Իսկ այն տխուր էջը, որ բացեց Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի առաջ մարդկանց խոստանալով երջանիկ Հայաստան եւ նրանց տուն բերեց դագաղներ, հանձնեց Արցախը, սա մեր ժողովրդի պատմության վերջին 100 տարվա ամենամեծ ողբերգությունն է եւ ամենամեծ ամոթը, որն այս ամենն ապրում ենք։ Հայ ժողովուրդը հարատեւ է, հայ ժողովրդին հիմա պետք է համոզել, ոտքի հանել եւ տանել դեպի ապագա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ