News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այսօր Վարդենիսի Սոթքի հանքում տեղի ունեցած միջադեպը վրդովվեցրել է վարդենիսցիներին, որոնք անակնկալի են եկել՝ թուրքերին իրենց տարածքում տեսնելով։ Քիչ առաջ երկու երիտասարդներ տեսանյութ են տարածել, որում ամոթանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարվածի համար։

«Քիչ առաջ էստեղ կանգնած էինք, թուրքն իրա զորքով եկավ, խնդալով ասում ա՝ բացեք մտնենք, էս ինչի՞ եք ստեղ կանգնել, մեր տարածքն ա։ Փաշինյանին էլ պրիվետ պերեդատ արեք։ Փաշինյան, պրիվետ ենք պերեդատ անում, աչքդ լույս լինի։ Ադրբեջանցին էլ չէ, թուրքը եկավ մտավ։ Եկան իրանց Ուրալներով կանգնեցին, պոստեր դրեցին։ Ասում ա՝ Փաշինյանը ձեզ չի՞ ասել, որ դուր եք գալիս։ Գոնե մի բերան ասա, արա, որ գալիս են, միամիտ եկել ենք, ռաստվել ենք իրար, արա։ Կա՞ս, թե չէ վաբշե, արա»։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցի զինվորականները կոտրել են նախօրեին Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասն ու մտել Հայաստանի տարածք։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջում են այնտեղ գտնվողներին լքել տարածքը, քանի որ այն արդեն իրենց է պատկանում։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք,  ինչպես նաև կադրեր արդեն Սոթքի ահնքավայրից, որտեղ երևում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ–ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի և ռուսների հետ համատեղ հայ–ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք» . «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում
Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները...
«Հրապարակ»․ Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամ
Խորհուրդը տասն անդամից է բաղկացած, եւ երկու անդամը, ենթադրենք, ուզենան նման խնդիր առաջացնել, ի վիճակի չեն լինի...
«Ժողովուրդ». Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից
Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում...
«Ժողովուրդ». Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ
Պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլեւս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թեւում...
«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում
Թիմակիցները 24/7 ռեժիմով մտնում են մոտն ու համոզում, որ իր ռեյտինգն ամենաբարձրն է…
«Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին
Նիստին չի մասնակցել անգամ Արարատ Միրզոյանը...
Ամենաշատ