News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։ Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: «Քոչարյանն իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչեւ վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի եւ գործ սարքի իմ գլխին»,- Պնախարարին ուղղված զեկուցագրում գրել է հրամանատարը: Մենք հրապարակել էինք նաեւ զեկուցագիրը։ Մոտ 10 օր է անցել այդ հրապարակումից, ու թեեւ Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու, սակայն ՀՔԾ-ից երեկ հայտնեցին, որ դեռեւս գործ չկա հարուցված․ «Նյութերի նախապատրաստման փուլում է, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։

Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ ՀՔԾ-ն Անդրանիկ Քոչարյանին անգամ բացատրություններ տալու համար չի հրավիրել, փոխարենը հրավիրել են փոխգնդապետին եւ փորձել ճնշել, որ նա հրաժարվի գրածներից, սակայն նա պնդել է զեկուցագրում գրածը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ