News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելուց 17 օր անց  Հայաստանում դեռևս գործում է ռազմական դրությունը։ Փաստացի արդեն 60 օր Հայաստանն ապրում է ռազմական դրության սահմանափակումների պայմաններում։

Նոյեմբերի 26–ին Ազգային ժողովը հնարավորություն ուներ վերացնելու ռազմական դրությունը, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը և դեմ քվեարկեց նախագծին։ 37 կողմ, 65 դեմ և 2 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց։

Մինչև այսօր Հայաստանի իշխանությունները որևէ հստակ ու հիմնավոր պատճառ չեն ներկայացրել, թե ինչու է անհրաժեշտ պահպանել հավաքների, խոսքի ազատության, ազատ տեղաշարժի և այլ սահմանափակումներ նախատեսող ռազմական դրությունը, հատկապես որ ռազմական գործողությունների դադարից հետո հակառակորդը, առնվազն ըստ պաշտոնական տեղեկատվության, կրակի դադարեցման համաձայնությունը չի խախտել։ Ավելին, չի ներկայացվում որևէ հստակ ժամկետ, թե մինչև երբ է պահպանվելու ռազմական դրությունը։

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, որը նոյեմբերի 9–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ համաձայնության ստորագրման պահից հայտարարել է, որ սա խայտառակ կապիուլյացիոն համաձայնություն է, և պահանջում է Փաշինյանի հրաժարականը, վստահ է, որ իշխանությունը ռազմական դրությունը հետաձգելու միայն մեկ շարժառիթ ունի՝ դրանից բխող իրավական սահմանափակումներով լռեցնել լրատվամիջոցներին, ընդդիմադիրներին, թույլ չտալ բողոքի զանգվածային ակցիաների, հանրահավաքների, գործադուլերի անցկացումը։

Ընդդիմությունը պնդում է՝ ռազմական դրության պահպանման ամեն օրն ի վնաս երկրի է աշխատում։

ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշում է. «Ռազմական դրության ռեժիմի երկրարաձգումը բացասաբար է ազդում առանց այդ էլ բարդ տնտեսական իրավիճակի վրա: Զորամասերում գտնվող աշխատունակ քաղաքացիները, որոնք լավ կրթություն, մասնագիտություն, աշխատանք ունեն, այժմ անգործ են եւ տնտեսապես չեն օգնում երկրին: Այդ մարդկանց պետք է աջակցել, եւ դրա համար, բնականաբար, հարկատուների եւ պետության ռեսուրսներ են պահանջվում»:

Թեև ոչ պաշտոնապես, սակայն տարբեր իշխանական քարոզչական ուղիներով իշխանությունը մեսիջ է ուղարկում, թե ռազմական դրությունը պահպանվում է պատերազմի վերսկսման սպառնալիքի պահպանման պատճառով։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը սրան արձագանքում է. «Հայաստանի անվտանգությանը միշտ էլ սպառնալիք կա, քանի որ մենք սահմանակից ենք Թուրքիային։ Դե եկեք ուրեմն ռազմական դրությունը սահմանենք կանոն եւ գնանք առաջ, հետո՞»։

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատում է՝ գուցե Հայաստանի իշխանությունները կասկածո՞ւմ են, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները։

«Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը չի՞ վստահում իր դաշնակից Ռուսաստանին` ի դեմս նրա նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պաշտոնյաների»:

Ընդդիմությունը վստահ է, որ այս կերպ Փաշինյանը, որը, նրանց բնութագրմամբ, նոյեմբերի 9–ին ստորագրած համաձայնությունից հետո այլևս «քաղաքական դիակ է», պարզապես փորձում է երկարաձգել իր իշխանության կյանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ