Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը երկուշաբթի աճում է միջինում 4 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները: Փորձագետների կարծիքով` կրիպտոարժույթի գնի նվազման միտումն ավարտվել է, եւ այժմ այն սահուն կերպով հետ կաճի դեպի 19 հազար դոլար, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինը թանկանում է 4.30 տոկոսով` հասնելով 18 532 դոլարի, իսկ ծավալներով ամենամեծ կրիպտոարժույթի բորսայում` 4.10 տոկոսով` մինչեւ 18.520 դոլար:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթի համաշխարհային շուկայի մոտ 62 տոկոսը: