News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Այս մասին տեղեկանում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է #Մալաթիա_Սեբաստիա Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք

Նաեւ տեղեկացնում ենք, որ կիրակի օրը (06.12.2020) Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կմատուցի Սուրբ եւ Անմահ պատարագ։ Պատարագի սկիզբը` 09:00»,- հայտնում է վարչական շրջանը։

Ավելի վաղ Դադիվանքի վանահայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ այժմ Դադիվանքում իրեն փոխարինում են։ Վանահայրն ընդգծել էր, որ չի կարող ասել, թե քանի հոգի այնտեղ կա, սակայն վստահեցրել էր՝ բազմաթիվ հոգեւորականներ կան։

Նա նշել էր, որ չի պատրաստվում այստեղ մնալ, պիտի գնա Դադիվանք. «Ես ծառայում եմ Արցախի թեմում։ Արձակուրդ ձեւակերպեցին, որպեսզի կարողանամ գալ, առողջական խնդիրներս լուծեմ: Կկազդուրվեմ ու կգնամ, որովհետեւ ես երկու ամիս օր ու գիշեր պահում էի Դադիվանքը՝ տղաների հետ միասին»։

 

 

Տպել
Ամենաշատ