News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վանահայր Տեր Հովհաննեսն՝ ընդգծելով, որ առողջական խնդիրների պատճառով է եկել այստեղ։

«Նախկինում ես այս եկեղեցում ծառայել եմ, ամենաշատը մեկ ամիս այստեղ կլինեմ, դրանից հետո վերադառնալու եմ Դադիվանք։ Հենց կազդուրվեմ, անմիջապես վերադառնալու եմ այնտեղ»,- նշեց նա։

Այժմ Դադիվանքում Տեր հորը փոխարինում են։ Վանահայրն ընդգծեց, որ չի կարող ասել, թե քանի հոգի այնտեղ կա, սակայն վստահեցրեց՝ բազմաթիվ հոգեւորականներ կան։

«Այստեղ ինձ շատ սիրալիր ընդունեցին, ժողովուրդն ինձ ճանաչում է, շատ ուրախացան, բայց ես չեմ պատրաստվում այստեղ մնալ, ես պիտի գնամ Դադիվանք, ես ծառայում եմ Արցախի թեմում։ Արձակուրդ ձեւակերպեցին, որպեսզի կարողանամ գալ, առողջական խնդիրներս լուծեմ: Կկազդուրվեմ ու կգնամ, որովհետեւ ես երկու ամիս օր ու գիշեր պահում էի Դադիվանքը՝ տղաների հետ միասին»,- հավելեց Դադիվանքի վանահայրը։

 Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանը  մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձներ  Քելբաջարի շրջանը, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմի խնդրանքով հանձնումը 10 օր հետաձգվել էր։ Նոյեմբերի 11-ին, Տեր Հովհանեսն ասել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել է իրեն եւ ասել՝ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»։

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես. Aysor.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ