News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գալով իշխանության՝ այսօր նրանք կիրառում են բիրտ ուժ, որեւէ կերպ չարդարացված, որեւէ կերպ համաչափ չհամարվող, սա խուճապի դրսեւորում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակող քաղաքացիներին բերման ենթարկուն։

«Այսօր հավաքների արգելք չկա, բայց հրաման տվողին դա չի հետաքրքրում, նա վախեցած է։ Ինձ մոտ դեժավյու է, ես 2018թ․-ին ապրիլին, երբ ինձնից հարցազրույցներ էին վերցնում, այս նույնը հիմնավորում էի, թե ինչու քաղաքացիները իրավունք ունեն խաղաղ ակցիա անել եւ ինչու իրենց ակցիան պիտի խանգարի մյուսներին։ Ուղղակի այստեղ երկակի ստանդարտներն են զարմանալի, որ նույն իշխանությունը երկուսուկես տարի հետո դեգրադացվել է այն աստիճան, որ ինքն իր որդեգրած սկզբունքներին, եթե, իհարկե, դրանք սկզբունքներ են, հակառակ է գնում»,- ընդգծեց նա։

Նշենք, որ օրերս վարչական դատարանը կասեցրել է կառավարության որոշմամբ հավաքների անցկացման արգելքը: Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակող քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում։ Ըստ փաստաբանի՝ սա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում։

«Սա ուղղակի մեկ անձի ցանկություն է, եւ վախերի դրսեւորում»,-շեշտեց փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ