News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի 63-ամյա բնակչուհին՝ Կարինե Աղեկյանն իր տունը դատարկել է, ընտանիքին ուղարկել Երեւան, սակայն ինքը չի պատրաստվում լքել գյուղը։

«Իմ կարծիքով՝ գյուղը ժողովրդով է գյուղ։ Եթե մարդիկ գնացին, դառնում է նենց, ոնց որ սինիով դիմավորենք թուրքերին, ոնց որ մեր ղեկավարներն արեցին շատ տարածքների հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է կինը։

Տիկին Կարինեն, որ արդեն 3 պատերազմի է մասնակցել, զենք է պահանջում, որ անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանել իրեն։

«Եթե պետք լինի, պայթուցիկ էլ կսարքեմ։ Վերջին պահին տունս տեղս կվառեմ, ես էլ՝ մեջը, բայց գերի չեմ ընկնի»,- նշում է նա։ 

Կարինե Աղեկյանը 27 տարի առաջ է տեղափոխվել Աղավնո։ 3 դուստր եւ 4 թոռ ունի։ Շուրջ 20 տարի աշխատել է Աղավնոյում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։

 Նշենք, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին է անցնում դեկտեմբերի 1-ին։ Միեւնույն ժամանակ, ըստ հայտարարության, Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Հայկական կողմը հայտարարել էր, որ Բերձոր քաղաքը մնում է մեր վերահսկողության տակ։

Վերջին շաբաթվա ընթացքում սակայն հակասական մեկնաբանություններ եղան Բերձոր քաղաքի, Աղավնո գյուղի վերաբերյալ։ Պարզ չէ, թե ում վերահսկողության տակ են լինելու դրանք։ Տեղացիների մեծ մասըտեղահանվել են, քանի որ տեղեկատվություն էին ստացել, որ մինչեւ նոյեմբերի 30-ը՝ ժամը 18։00-ն, ժամանակ ունեն։ Բերձորի ճակատագիրն այսպիսով մնացել է անորոշ՝ մինչեւ այժմ առանց որեւէ կոնկրետ պաշտոնական մեկնաբանման։

Տպել
Ամենաշատ