News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը առաջին հեռախոսային զրույցում քննարկել են Վաշինգտոնի եւ համաշխարհային կազմակերպության միջեւ համագործակցության ամրապնդման հարցը։ Այս մասին նշված է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ուրախ էր շփվել նորընտիր նախագահ Բայդենի հետ, որպեսզի նրան անձամբ շնորհավորի։ Նա ընդգծել է սկզբունքային կարեւոր դերը, որն ունի ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ սերտ համագործակցության խորացումը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։ 

ՄԱԿ-ից նշել են, որ Գուտերեշը «սպասում է նորընտիր նախագահի եւ նրա թիմի հետ միասին աշխատելու հնարավորությանը, որ գործընկերություն հաստատի բազմաթիվ կարեւոր խնդիրների լուծման համար, որոնց այսօր բախվում է աշխարհը, ներառյալ կորոնավիրուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, խաղաղության եւ անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հումանիտար կարիքների բավարարումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ