News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։

Այսօր, ստեղծված իրավիճակի հետեւանքով, կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչեւ հոգեբանական, եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք եւ անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար, - ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ 

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ  համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երեւանում եւ 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի  տրամադրվել են․ սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման եւ անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ եւ արկղիկներ, սայլակներ, քայլակներ եւ ձեռնափայտեր:

Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն եւ հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10 000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին եւ նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաեւ անհայտ կորածների եւ գերիների հարազատներին։

 ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում եւ հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան եւ տրամադրելով հոգեբանական աջակցություն։ 

ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ  ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինածառայողների բուժման եւ վերականգնման գործընթացին։

Հակամարտության հետեւանքով ընտանիքների տարանջատումը կանխելու եւ տարանջատված ընտանիքների վերամիավորմանը նպաստելու նպատակով ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որը մինչ օրս ստացել է մոտ 3200 զանգ։

ՀԿԽԸ-ն աջակցել է մասնավոր կացարաններում ապաստանած մարդկանց՝ նրանց համար ապահովելու հիմնական ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջեռուցումը եւ ջուրը, տրամադրելով 311 միլիոն ՀՀ դրամ՝ նոյեմբեր ամսվա կոմունալ ծախսերի համար։

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների եւ միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։

Ողջ գործունեությունն իրականացվում է հետեւելով հակահամաճարակային կանոններին եւ նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ եւ պաշտպանիչ նյութեր։

Հաշվի առնելով, որ առջեւում ձմեռ է, եւ մարդասիրական կարիքները բազմապատկվելու են, մշակում ենք միջնաժամկետ ծրագրեր, այդ թվում ապահովելու համար հիմնական ծառայությունների եւ առաջին անհրաժեշտության իրերի՝ այդ թվում ջեռուցման, էլեկտրականության եւ ջրի հասանելիությունը։ Այնուհետեւ, հիմնվելով գնահատումների եւ խիստ կարիքի վրա կանցնենք  վաղ վերականգնման եւ վերակառուցման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, - հավելում է գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ - Արդեն 100 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես երկրում գործող խոշոր մարդասիրական կազմակերպություն, մշտապես ամենախոցելիների կողքին է։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետեւյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում եւ այլն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հասարակությունը միեւնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը. Նաիրա Զոհրաբյան
Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պիտի ձեւավորվի կոնսեսուս՝ լյուստրացիայի հետ կապված…
Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան
Էրիկ Սահակյանը նահատակվել է սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքի հարվածից…
Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքը հերքելու համար կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության. Նարեկ Մալյան
Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի…
Արցախի բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է էլեկտրամատակարարումը. Արայիկ Հարությունյան
Պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ…
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում…
Եղբորն արգելել է Արցախ գնալ, ինքը զոհվել` մարտի դաշտ չհասած. Ազատանցի սպա Սերոբ Մելքոնյանի պատմությունը
Ինքը շատ լավ էր մարտ վարում, հմուտ էր, զինվորները լսում էին իրեն…