News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվեցին մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ եղբայրներին պատերազմի օրերին Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության համար և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը գնալով կխորանա: Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆն ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հատկապես մեր գրասենյակի հետ շատ սերտ և արդյունավետ աշխատանք է ծավալվել: «Հայաստանը Սփյուռքին է պետք, և Սփյուռքը՝ հայրենիքին»,- նշեց Դենիս Ջորկաեֆը: Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ընդգծեց, որ մշտապես ներգրավված է եղել Արցախին օգնելու գործում և պատրաստակամ է այն շարունակել:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսահայ համայնքի հետ աշխատանքին առնչվող մի շարք ուղղություններ:

Այնուհետ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ջորկաեֆ եղբայրների ուղեկցությամբ այցելեց «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ, որը գործում է սփյուռքահայերի, մասնավորապես՝ ֆրանսահայերի ջանքերով: Հիմնադրամն հումանիտար օգնություն է տրամադրում արցախահայությանը: Հյուրերը շրջեցին հիմնադրամում, ծանոթացան ֆրանսահայ երիտասարդ կամավորների հետ»,- նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

[ARM] Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվեցին մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ...

Опубликовано Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office Вторник, 1 декабря 2020 г.
Տպել
Ամենաշատ