News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք չենք եկել բողոքելու, մենք  եկել ենք, որ մեր ներկայացուցչին ասենք, որ առաջին հերթին մտահոգվի մեր կացարաններով։ Մարդիկ կան, որ հյուրանոցում էին ապրում եւ հիմա պետք է ազատեն այն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչի հետ հանդիպելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շուշիի բնակիչ Նարինե  Գրիգորյանը։

«Դեռ պատերազմի մեջ ենք, հիմա առաջինը պետք է մտածենք մեր անվտանգության մասին, հետո նոր տան մասին, ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետեւ իմ անվտանգությունն ապահովված չէ»,- նշեց նա։

Հարցին, ինչո՞ւ եք ասում, որ  Ստեփանակերտում անվտանգությունն ապահովված չէ,  երբ բազմաթիվ արցախցիներ վերադառնում են Ստեփանակերտ, Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը աշխատում է երեխաների հետ, բայց այնտեղ չպայթած ռումբեր կան։

«Ես խորհուրդ կտամ, որ մինչեւ ամբողջ տարածքը չականազերծեն մարդիկ չվերադառնան, ես՝ որպես ծնող, վախենում եմ»,- նշեց նա։

Տիկին Նարինեն  հանդիպմանը բարձրաձայնել է  նաեւ դպրոցների եւ մանկապարտեզների խնդրի մասին։ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ

Սերգեյ Ղազարյանն ասել է, որ այդ հարցով զբաղվելու է: 

Հարցին, թե շուշեցիներին պատկան մարմինները տեղեկացրել են, թե որտեղ են վերաբնակեցվելու, Նարին Գրիգորյանն ասաց՝ ոչ։

«Շուշիում 4000 մարդ էր ապրում, մի մասին արդեն ապահովվել են Ստեփանակերտում, ոմանք բարեկամի տուն են գնացել, մի մասին շտաբն է ապահովվել, մնացածներն էլ  Հայաստանի տարբեր շրջաններում են:

Ես չեմ ասում, որ մենք տուն ենք ուզում հենց Երեւանում, թեկուզ Հայաստանի գյուղերում: Մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, 90-ական թվականներին ես 12 տարեկան էի, հիշում եմ, որ Աղդամի միջով Ստեփանակերտից Մարտակերտ էի գնում, մեզ քարկոծում էին եւ հիմա մինչեւ անվտանգություն եւ կացարան չապահովվեն, չենք վերադառա»,- նկատեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ