News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր ողբերգությունների պատմագրության մեջ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում փոխվել է միայն մեր գլխին ջարդվող զենքի տեսակը ու մի քիչ էլ՝ հետողբերգության հումանիտար մեխանիզմները։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մնացածը նույնն է՝ պատճառը, նպատակը, հետեւանքը, միջազգային հանրության կեցվածքը, եւ ամենակարեւորը՝մենք։

Յաթաղանից հետո մենք իհարկե ունեցանք պատմության նոր էջեր՝ 1918-20 թթ., Խորհրդային Հայաստան՝ գիտակրթական, մշակութային ոսկեդար, Անկախության հռչակագիր, անկախության հանրաքվե, անկախ պետություն՝ ՀՀ, ռազմական հաղթանակ եւ 2020 թ.։

Բայց 1918-ից մինչեւ 2020թ. պետականության գաղափարն այդպես էլ չմտավ հայ ժողովրդի, նրա վերնախավերի, նրա իշխանությունների մեջ։ Եղել են փոքր թվով գործիչներ, փոքր ցաքուցրիվ հասարակական խմբեր, որոնք պետականության գաղափարի կրողներն են եղել, բայց նրանք այնքան քիչ են եղել, որ չեն կարողացել ձեւավորել ոչ հասարակական հոսանք, ոչ՝ հասարակական շերտ։

Ուշադրություն դարձրեք՝ այսօր շատ քչերն են հասկանում (իշխանության մեջ, հարթակի վրա, հարթակից դուրս, հարթակի կողքը...), թե ինչ կորցրեցինք մենք այս պատերազմի հետեւանքով։ Հարցը շրջանների, տարածքների մեջ չէ։ Մենք կորցրել ենք պետականություն։Արցախի Հանրապետությունը, ըստ էության, այլեւս չկա։

Թուրքական եւ ադրբեջանական կողմն այս 26 տարիների ընթացքում կրկնում էր մեկ նախադասություն՝«թույլ չենք տա Կովկասում երկրորդ հայկական պետության գոյությունը»։

Մինչ մենք զբաղված էինք 5+2 շրջանների անվանումների հայկականացմամբ ու, մեր պատկերացմամբ, խնդիրը շրջաններ տալ-չտալու մեջ էր, թուրքերը շատ հստակ էին ձեւակերպում խնդիրը։

Սա է պետականաստեղծ վերնախավի եւ պետություն չընկալող մարդկանց տարբերությունը։ Քանի՞ հոգի է այսօր Հայաստանում ճիշտ ֆիքսել կորստի բովանդակությունը։

Ինչո՞ւ թուրքերը պատերազմ սկսեցին հենց հիմա. նրանք ֆիքսեցին Հայաստանում պետականության նշաձողի ամենացածր կետը։ Մնացած բոլոր բացատրությունները տեխնիկական բնույթի են։

Ինչո՞ւ ավելի վաղ չէր լինում պատերազմը, եւ ինչո՞ւ 90-ականներին մեզ հաջողվեց հաղթել։ Պատասխանը մեկն է՝ որպես պետություն 90-ականներին Հայաստանն ավելի կայացած էր, քան՝ Ադրբեջանը։ Սակայն 1994-ի հրադադարից հետո՝ որեւէ համապետական ընտրության ժամանակ Արցախի խնդիրը, հակամարտությունը, հարեւանների հետ հարաբերությունները չեն եղել առանցքային հարցեր։ Ընտրություններում դրանք եղել են չորրորդական հարցեր՝ ստորադասվելով մի շարք կենցաղային հարցերի։ Հասարակությունը, ընտրողները, չեն հասկացել խնդրի լրջությունը, եւ նույնը՝ ընտրվողները՝ չնչին բացառություններով։ Ու պետության ընկալման նման կենցաղային մակարդակով մենք ուզում էինք պետականությո՞ւն պահել։

Պատերազմի ընթացքում հայկական ռեակցիան եղել է պետություն չունեցող ժողովրդի ինքնապաշտպանական խմբերի պատասխան.

Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն ապրեց Չպատերազմող պետության վիճակում՝ սիրողական կառավարմամբ։

Վարչապետի բոլոր ուղերձները պետություն չունեցող միավորի ղեկավարի ուղերձներ էին՝ ո´չ մի կոնսոլիդացնող գաղափար, ո´չ մի լուծման հեռանկար, ո´չ մի ձեւակերպված խնդիր եւ լուծում։ Միայն հուսահատություն, միայն պառակտում, միայն խուճապ։

Համայնքապետերի գլխավորությամբ կամավորական ջոկատների ստեղծման կոչը թիկունքի կազմաքանդումն էր։ Անհավանական է, բայց պատերազմի օրերին երկրի վարչապետը կազմաքանդում է թիկունքը, պետական համակարգը։

Համազգային ցանցագործությունը, որքան էլ ազնիվ ու անձնազոհ լիներ, բայց իր ամբողջության մեջ ուղղակի հիշեցնում էր 2014-ի եզդիների ցեղասպանությունը, որն իրականացրեց Իսլմական պետությունը՝ Թուրքիայի օժանդակությամբ։ Ցանցերի խնդիրը կարելի էր լուծել մեկ օրում, եթե պետությունը գործեր։

Պատերազմը շուտ կանգնեցնելու խնդրի չընկալումը։ Ո´չ իշխանության կողմից, ո´չ քաղաքական համակարգերի, ո´չ հասարակության, ո´չ վերնախավերի։ Միայն հատուկենտ մարդիկ էին հասկանում խնդիրը։

Պատերազմից հետո այսքան ժամանակ անց Փաշինյանի իշխանության գոյությունը, հայ հասարակության արձագանքները եւ ներքին ապրումները, հանրային տարբեր շերտերի ընդվզման որակը, քաղաքական հարթակային ընդդիմության օրակարգի ու մոտեցումների անհստակությունը խոսում են պետականության ընկալման զանգվածային բացակայության մասին։

Նրանք, ովքեր 2.5 տարի առաջ բերվեցին իշխանության, ըստ երեւույթին լուծում էին հստակ խնդիր, ավելի ճիշտ՝ նրանց առջեւ դրված էր հստակ խնդիր՝ հաշվի առնելով պետականության գիտակցման այս ցածր աստիճանը՝ հասնել պետականության իրական կազմաքանդմանը։ Եվ աշխատանքային հիմնական գործիքները՝ լիդերի գռեհիկ լայվերը, դատաիրավական մեքենան, ՊՈԱԿ-ը, «Ազատությունը», Հ1-ը, արեցին պատմական աշխատանք։ Եվ պատերազմից հետո Ալիեւի որոշմամբ հիմնադրված «Ղարաբաղ» շքանշանի առաջին հիմնական հավակնորդները հենց դրանք են։

2020 թ. ողբերգության երկու հիմնական, պատմական հետեւանքներն են.

ա/ Արցախ՝ պետականության կորուստ

բ/ Հայաստան՝ կիսաճանաչված պետության կարգավիճակ

Եվ այսօր անընդհատ հնչող այն հարցի պատասխանը, թե որո՞նք են հաջորդ իշխանությունների հիմնական անելիքները, գտնվում է այս երկու ողբերգական փաստի տիրույթում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ