News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն ստորացուցիչ պահը, երբ տեսնում ես, որ երկրիդ ոչ բարով ղեկավարը դարձել է ադրբեջանական ժամանակակից երգիծական բանահյուսության գլխավոր հերոս. ադրբեջանում Փաշինյանին ծաղրում են նախագահ ալիևից մինչև հասարակ քաղաքացի, փոքրից մեծ, նրան են նվիրվում ծաղրական արևելյան ժանրի երգեր, նա երգիծական հաղորդումների, սկեչերի, թատերական բեմադրությունների ներկայիս տրենդային կերպարն է (paşinyan noldu): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Այն ստորացուցիչ պահը, երբ տեսնում ես, որ երկրիդ ոչ բարով ղեկավարը դարձել է ադրբեջանական ժամանակակից երգիծական բանահյուսության գլխավոր հերոս. ադրբեջանում Փաշինյանին ծաղրում են նախագահ ալիևից մինչև հասարակ քաղաքացի, փոքրից մեծ, նրան են նվիրվում ծաղրական արևելյան ժանրի երգեր, նա երգիծական հաղորդումների, սկեչերի, թատերական բեմադրությունների ներկայիս տրենդային կերպարն է (paşinyan noldu): Իսկ Հայաստանում նրա թիմից, նրա իշխանությունից, «նրա քայլից» որևէ արձագանք չկա այդ վիրավորանքներին և ծաղրին: Իհարկե, սա հո Հայաստանի նախկին բոլոր նախագահներին, ազգային հերոսներին, գեներալներին անխնա քննադատելու հարցը չի որ շատ օպերատիվ ի կատար ածեն: Սրանից կարելի է եզրակացնել, որ ներկայիս ապիկար վարչախմբի համար թշնամին միայն ներքին է, իսկ թուրքը և ադրբեջանցին մարդիկ են, որոնք «լավն են», «կոնստրուկտիվ են», որոնց պետք է ներել, որոնց հետ պետք է համատեղ ապազգային ծրագրեր անել: Ամոթ է, գոնե սիմվոլիկ պատասխանեք ադրբեջանական համատարած ծաղրին և վիրավորանքներին. եթե ոչ Հայաստանի պատիվը պաշտպանելու, ապա գոնե ձեր կուռքի հանդեպ ձեր պարտքը կատարելու գիտակցությունից ելնելով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ