News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մեզ այս պահին պետք է ճգնաժամային մենեջեր, քանի որ Հայաստանի պետականության կորստի շեմին ենք մենք այլեւս կանգնած: Արցախը, կարելի է ասել, որ արդեն կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի դավաճանական կապիտուլացիայի արդյունքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե այսպես ձեւակերպեմ, մեզ պետք է մահապարտների անցումային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կփրկի այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Արցախից, որը կկարողանա շատ արագ օպերատիվ կերպով սկսել բանակցություններ ռազմագերիներին վերադարձնելու, անհայտ կորածներին կամ նրանց դիերը գտնելու համար»,- նկատել է պատգամավորը եւ հավելել, որ այդ կառավարության առաջնային խնդիրներից պետք է լինի նաեւ Հայաստանի կործանված տնտեսության փրկությունը:

Ըստ պատգամավորի, ճգնաժամային կառավարության ձեւավորումից հետո կլինեն արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ժողովուրդն իր քվեով կորոշի արդեն առաջիկա 5 տարիների կառավարությունը:

Հարցին, թե առաջնահերթ ի՞նչ քայլեր են արվելու՝ Նաիրա Զահրաբյանը հայտնել է, որ այդ հարցերի մասին Վազգեն Մանուկյանը կհայտնի դեկտեմբերի 5-ին ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի ժամանակ:

«Վազգեն Մանուկյանն արցախյան առաջին պատերազմի հաղթանակած առաջին պաշտպանության նախարարն է եղել: Նա դեմագոգ չէ, պոպուլիստ չէ, հասկանում է այն պատասխանատվությունը, որն իր վրա ստանձնել է՝ ի տարբերություն նիկոլականների շիզոիդալ պոպուլիզմի հայրենադավության»,- ասել է պատգամավորը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ պետությանն այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն՝ Հայաստանի պետականության կորուստը թույլ չտալու համար:

Հետաքրքրվեցինք, թե ընդդիմությունը ինչ քայլեր է անելու սեփական կամքով Նիկոլ Փաշինյանի չհեռանալու դեպքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատել է, որ նա չի կարող չհեռանալ, քանի որ բացի իրենց մորթին փրկող նիկոլական պատգամավորներից եւ կառավարության անդամներից, հանրային որեւէ աջակցություն չունի սոցիալական որեւէ խավում:

«Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ հեռանալու է, բայց ճանաչելով իր տեսակը, կարող եմ ասել, որ ինքը մինչեւ վերջ հնարավոր եւ անհնար ստորագույն միջոցներով պայքարելու է իր աթոռից կառչած մնալու համար: Նա անպայմանորեն հեռանալու է, հեռանալու է շատ արագ, եւ բոլոր նրանք, ովքեր կիսում են իր հետ դավաճանության պատասխանատվությունը, խոսքը վերաբերում է նաեւ խորհրդարանական մեծամասնությանը եւ իր քաղաքական թիմին, մինչեւ վերջին մարդը դատարանի առաջ հայրենիքի դավաճանության մեղադրանքով կրելու են իրենց պատիժը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը եւ զգուշացրել, որ նրանցից որեւէ մեկը թող չմտածի, թե կարող է երկիրը լքել, կամ փորձել խուսափել իր բաժին պատասխանատվությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին...
«Ժողովուրդ». Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183
Ժողովուրդ օրաթերթը համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում...
«Հրապարակ». Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցություններից որեւէ մեկի անդամ
Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են...
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման...
«Ժողովուրդ». Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի...
«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի...
Ամենաշատ