News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ–ն Բաքվում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է փոխանցել՝ կապված եվրոպական երկրի Ազգային ժողովի կողմից (խորհրդարանի վերին պալատ) բանաձեւի ընդունման հետ, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, հայտնել է արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը դեկտեմբերի 4–ին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ժամանակ դեսպանին փոխանցվել էր Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտան՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից «Հայ ժողովրդի եւ Եվրոպայի ու Արեւելքի քրիստոնեական համայնքների պաշտապանություն» կոչվող բանաձեւի ընդունման հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումը կփոխանցի պաշտոնական Փարիզին։

Հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովն աջակցել էր ավելի վաղ Սենատի ընդունած (խորհրդարանի ստորին պալատ) բանաձեւը, որում երկրի իշխանություններին ուղղված կոչ է պարունակվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ