News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Հեղափոխության» կեղծ թեզերը - ինչպես էին ժողովրդին հիմարեցնում

1. Նոր Հայաստան - Հին Հայաստան,

2. Նոր Սերունդ - Հին սերունդ,

3. Քաղաքակիրթ աշխարհ - Ոչ քաղաքակիրթ աշխարհ,

4. եւ վերջապես եվրոռեմոնտ։

Հիմա փորձենք առանձին - առանձին դիտարկել։

1. Կայացած երկրները հենվում են իրենց ազգային ավանդույթների վրա, բնականաբար, դրանք կատարելագործելով։ Բրիտանիան ամենապահպանողական, եւ միեւնույն ժամանակ առաջավոր երկրներից է։ Բրիտանացիները հպարտանում են իրենց իրավապահ համակարգի կայացվածությամբ, համալսարանների ու քոլեջների հնությամբ, նախորդ սերունդների ստեղծած արժեքներով։ Որքան հին է համալսարանն, այնքան ավելի հեղինակավոր է, որքան հին է առանձնատունն, այնքան բարձր է գինն, իսկ տներում նախկին սերունդների դիմապատկերներն են կախում։

Չի կարող լինել Նոր Բրիտանիա, որը չհենվի Հին Բրիտանիայի վրա։ Նույնը կարելի է ասել Չինսատանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին։ Հին Հայաստան - Նոր Հայաստան կեղծ թեզը մշակվել է Հայաստանից հեռու ափերում, մեզ պառակտելու համար' ամաչելու ու մերժելու նախորդ սերունդներին։ Գուցե մեզ հոգեբանորեն պատրաստում էին պարտությանը, նախօրոք մեղավորներ նշանակելով։

2. Նոր սերունդ -Հին սերունդ։ Չի կարող երկնքից հայտնվել ինչ-որ նոր սերունդ, ունենալով առաքինություն ու հմտություններ։ Ցանկացած նոր սերունդ հնից վերցնում է լավագույնն, իր կողմից ավելացնելով նորն ու դրանք փոխանցում է հաջորդներին։ Այսօրվա Ազգային Ժողովի ու կառավարության "նոր սերնդին" նայելով այս պարզ ճշմարտությունն ակնհայտ է դառնում' դրանք տգիտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի փառատոնի նմուշներ են։ Ցանկացած տաղանդավոր երիտասարդի կողքին հմուտ մաեստրո պետք է լինի։

Հիմա հնչում են ձայներ, որոնք փորձում են այդ թեզը նորից առաջ տանել, ըստ երեւույթին Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում։

3. Ոչ ժողովրդավարակ Ադրբեջանն ավելի լավ էր նախապատրաստվել պատերազմին, քան իրեն ժողովրդավարական հայտարարած «Նոր Հայաստանը»։ Առհասարակ, Հարավ -Արեւելյան Ասիան ռացիոնալությամբ ու առաջադիմությամբ ավելի մեծ հաջողություններ է գրանցում, քան Հին Եվրոպան։ Չկան առաջավոր երկրներ, այլ կան մրցունակ ու ավանդույթներ ունեցողներ։

4. Վերջապես եվրոռեմոնտի մասին։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն ճանապարհը եւ ոչ մի եվրոռեմոնտ որեւէ երկրի «Եվրոպա» չի դարձնի։ Ոչ ոքի պետք չի նմանակել, սակայն վերցնել ուրիշների լավն ու օգտակարը, պարտադիր է»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ