News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք կոնսուլտացիաներ ենք ունեցել 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ, եւ մեզ իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես իրենց միասնական թեկնածու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանական լսումների ժմանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Շատ հարգանքով ենք մոտենում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, եւ մենք էլ իրազեկել ենք, որ մենք՝ որպես խորհրդարանական ուժ, վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, եւ հետեւաբար մենք ունենք վարչապետի թեկնածու։ Դրանից հետո հարգանքով իրարից բաժանվել ենք»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե, բնականաբար, լինելու է հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ:

«Կա նման նախաձեռնություն, պետք է հանդիպենք, կխոսենք, կշփվենք, ես կարծում եմ, որ որեւէ ձեւով, առումով մենք չպետք է ասենք՝ ամենաճիշտը իմն է, պետք է այսպես անեմ, այլապես չի ստացվի միասնական որեւէ որոշում, որեւէ շարժում, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի հետ, հետեւաբար, երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ