Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինը երկուշաբթի չափավոր թանկանում է՝ շարունակելով մնալ 19,3 հազար դոլարի շրջանում, վկայում են սակարկությունների տվյալները: Փորձագետները չեն բացառում, որ առաջիկա օրերին կրիպտոարժույթի գինը նորից կարող է վեր բարձրանալ:
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 0,64 տոկոսով՝ մինչեւ 19 322 դոլար, իսկ կրիպտոարժույթի վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում՝ 0,43 տոկոսով, մինչեւ 19 311 դոլար:
Բիթքոինին է բաժին ընկնում կրիպտոարժույթի ամբողջ գլոբալ շուկայի շուրջ 62,6 տոկոսը: