News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու, ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, հաղորդում է Հայաստանի ՔԿ-ն:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի՝ 48-ամյա բնակիչը 2020թ. հունիսի 26-ին իր համաքաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ վերջինիս համար 140.000 ՀՀ դրամ գումարով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու շուրջ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձորի բնակիչը հեռախոսով պատվիրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ՝ իրացնելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ նա ժամանել է Երեւան, որտեղ քննությամբ չպարզված անձի կողմից մատնանշված վայրից վերցրել է նախապես պատվիրված զգալի չափերով՝ 8,43 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որից 0,54 գրամը անձնական օգտագործման համար ապօրինի պահել է իր մոտ, իսկ զգալի չափերով՝ 7,89 գրամն իրեն պատկանող ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է Վանաձոր եւ ապօրինի իրացրել համաքաղաքացի իր ծանոթին, ինչը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է վերջինիս մոտից, իսկ մանր չափ հանդիսացող 0,54 գրամ հաստատուն քաշով նշված տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառությանը հնարավոր այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաեւ` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ