News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է աջակցի ասորերենի, հունարենի, քրդերենի եւ եզդիերենի նախադպրոցական կրթության գոնե զգալի մասի ապահովումը եւ այդ լեզուներով հեռուստածրագրեր մտցնի՝ խորհուրդ է տալիս Եվրոպայի խորհուրդը:

Առաջարկությունները տրվել են ԵԽ նախարարների հանձնաժողովի կողմից՝ փորձագետների հանձնաժողովի կողմից կազմված գնահատման զեկույցի հիման վրա՝ համաձայն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի համաձայն եւ հանձնաժողովի նիստի պահին ստեղծված քաղաքական եւ իրավական իրավիճակի եւ 2020 թվականի փետրվարին փորձագետների Հայաստան կատարած այցի հիման վրա:

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան ուժի մեջ է մտել Հայաստանում 2002 թվականին եւ տարածվել այլ լեզուների վրա՝ ասորերեն, գերմաներեն, հունարեն, քրդերեն, ռուսերեն, ուկրաիներեն եւ եզդիերեն:

ԵԽ փորձագետներն իրենց զեկույցում նշում են, որ ասորիների, քրդերի եւ եզդիների դրությունը որեւէ լավացման նշան չի ցուցաբերել վերջին 4 տարում, հատկապես՝ կրթության եւ դատական համակարգերում:

Ինչ վերաբերում է կրթությանը, ապա ռուսերենն օգտագործվում է նախապրոցական մակարդակով, սակայն ասորերերնով, հունարենով, քրդերենով եւ եզդիերենով նախադպրոցական կրթության զգալի մասի ապահովման կարիք կա: Ռուսերենով կրթությունը հասանելի է նախադպրոցական, միջնակարդ եւ պրոֆեսիոնալ-տեխնիկական մակարդակում: Փոքրամասնությունների լեզուների ուսուցչի բացակայությունը խոչընդոտ է փոքրամասնությունների լեզուների կրթության զարգացման ճանապարհին: Բացի այդ, անհրաժեշտ են ժամանակակից ուսումնական նյութեր փոքրամասնությունների լեզուները սովորելու համար:

Հայաստանի օրենսդրությունը չի երաշխավորում դատական ​​համակարգում փոքրամասնությունների լեզուների օգտագործման իրավունքը, եթե փոքրամասնության լեզուն կրողը տիրապետում է հայերենին. դա չի համապատասխանում Եվրոպական խարտիային, որը վավերացրել է Հայաստանը:

Պետական ​​մարմինները որոշակի վարչական տեքստեր եւ օրինակներ են տրամադրել ռուսերենով, սակայն ոչ փոքրամասնությունների այլ լեզուներով: Որոշ համայնքներում հնարավոր է նաեւ բանավոր կամ գրավոր դիմումներ ներկայացնել ռուսերենով: Ասորերենը, քրդերենը եւ եզդիերենն օգտագործվում են միայն տեղական իշխանությունների հետ բանավոր հաղորդակցության ժամանակ: Բացի այդ, ռուսերենը փոքրամասնության միակ լեզուն է, որով լույս են տեսնում ամենօրյա թերթեր կամ շաբաթաթերթեր: Ռուսերենը լայնորեն կիրառվում է նաեւ տնտեսական կյանքում եւ միջսահմանային համագործակցության մեջ, ինչը չի կարելի ասել փոքրամասնությունների այլ լեզուների մասին:

Արդարադատության նախարարությունը պատրաստել է «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Փորձագետների հանձնաժողովը նշում է օրենքի նախագծի մի քանի խնդրահարույց ասպեկտներ, ինչպես օրինակ՝ չափազանց բարձր շեմ սահմանելը (20%) համայնքներում փոքրամասնությունների լեզուները կրողների համար, որպեսզի հնարավորություն ունենան օգտագործել փոքրամասնությունների լեզուն իշխանությունների հետ շփվելիս: Այնուամենայնիվ, փորձագետների հանձնաժողովը ողջունում է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենք ընդունելու Հայաստանի մտադրությունը եւ իշխանություններին կոչ է անում հնարավորինս արագ ավարտին հասցնել օրենսդրական գործընթացը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ