News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրենց տները հարկադիր լքած մարդկանց թիվը, այդ թվում՝ զինված հակամարտությունների եւ հետապնդումների հետեւանքով, աշխարհում 80 միլիոնից անցել է: Այս տվյալները ներկայացված են Ժնեւում հրապարակված ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ Վարչության գնահատականների՝ ընթացիկ տարվա կեսին աշխարհում հարկադիր տեղահանված անձանց թիվը 80 միլիոնից անցել է»,- նշում են գերատեսչությունից:

«Այս տարվա սկզբին աշխարհում կար գրեթե 79,5 մլն մարդ, որոնք իրենց տները հարկադրված լքել էին հետապնդումների, հակամարտությունների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով»,- նշված է զեկույցում: Այս թվի մեջ են ներառվում 45,7 մլն ներքին տեղահանվածները, 29,6 մլն փախստականները եւ 4,2 մլն ապաստան հայցողները: Փորձագետները նշում են, որ մի շարք երկրներում եւ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում, Կոնգոյում, Սոմալիում եւ Եմենում, բռնությունը հանգեցրել է բնակչության նոր տեղահանումների:

Կորոնավիրուսը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել հայրենի վայրերը ստիպված լքած մարդկանց համար, նշում են վարչությունից: Համավարակի թեժ պահին՝ ապրիլին, 168 երկրներ ամբողջությամբ կամ մասնակի փակել էին իրենց սահմանները: Ընդ որում՝ 90 երկրներ ոչ մի բացառություն չէին արել ապաստան փնտրողների համար: 2020 թվականի առաջին վեց ամիսներին հայրենիք է վերադարձել 22 տոկոսով ավելի քիչ փախստական, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ ապաստան ստանալու հայտերի թիվը մեկ երրորդով կրճատվել է:

Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության 79 երկրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի կեսի դրությամբ աշխարհում կա 4,2 մլն քաղաքացիություն չունեցող անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ