News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Քննչական կոմիտեի փոխնախագահ Ռոստիսլավ Ռասսոխովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել է «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության դրդապատճառը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իվանկովի սպանության հիմնական դրդապատճառը հանցագործության կազմակերպիչ, «օրենքով գող» Իլյա Սիմոնիայի (Մախո) անձնական թշնամանքն էր նրա հանդեպ»,-ասել է նա:

Ռասսոխովի խոսքով՝ երկու քրեական հեղինակությունների միջեւ կոնֆլիկտը սկսվել է դեռեւս 1980-ական թվականներին, երբ նրանք պատիժ էին կրում Իրկուտսկի մարզի գաղութներում:

Նա հավելել է, որ տաք հետքերով սպանությունը բացահայտել չեն կարողացել տեխնիկական միջոցների պակասի պատճառով: Կասկածյալների հետքի վրա դուրս գալը հնարավոր է եղել ավելի ուշ՝ շնորհիվ կրիմինալիստիկայի ժամանակակից միջոցների:

2009 թվականի հունիսի վերջին Իվանկովին ծանր վնասվածք էր հասցրել դիպուկահարը, երբ նա դուրս էր գալիս Մոսկվայի Խորոշեվսկի մայրուղու վրա գտնվող «Թայական փիղ» ռեստորանից: Մի քանի ամիս անց քրեական հեղինակությունը մահացել է:

2020 թվականի փետրվարին դատարանը կալանավորել է գործով մեղադրյալներից մեկին՝ Մուրտազ Շադանիային, ապրիլին՝ հեռակա կարգով ձերբակալել է սպանության ենթադրյալ կազմակերպիչ Իլյա Սիմոնիային, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Մայիսին կալանավորվել է Ջամբուլա Ջանաշիան, ով, քննության վարկածով, սպանության օրը եղել է հանցանքի վայրում եւ ապահովել կապը սպանության կազմակերպիչների հետ:

Սպանության եւս մեկ մասնակից է բազմիցս դատապարտված Կախա Գազաեւը, ով 2017 թվականից պատիժ է կրում մեկ այլ հանցանքի համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ