News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից մեկ ամիս անց, Բաքվում անցկացվեցվ«Հաղթանակի շքերթ»` Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Երկու երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք արվել են հայկական գերեվարված ռազմական տեխնիկայի ցուցադրման արարողության ժամանակ, կասկած չեն թողնում, որ Անկարան եւ Բաքուն կենտրոնացած են էքսպանսիայի վրա, գրում է Անդրեյ Արեշեւը՝ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» պորտալի իր հոդվածում:

«Այսօր այն օրն է, երբ Էնվեր փաշայի, Նուրի փաշայի եւ կովկասյան իսլամական բանակի քաջարի մարտիկների հոգիները երջանիկ են... Պայքարը դեռ շարունակվում է»,- Բաքվում բարձրաձայնեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ցույց տալով Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) հակառակորդներից մեկի եւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության հայտնի կազմակերպչի հետ հաջորդականության կապը: «Կովկասյան իսլամական բանակը» Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծվել է Օսմանյան կայսրության կողմից՝ Կովկասի մահմեդական ժողովուրդներին օգնելու համար: 1918-ին թուրքերի պարտությունից հետո Էնվեր փաշան տեղափոխվելմ է Մոսկվա, որպեսզի վստահություն ձեռք բերի բոլշեւիկների մոտ, իսկ կարճ ժամանակ անց խաբի նրանց՝ դառնալով բասմաչների ղեկավարը: Այս արկածախնդիրը մահացել է 1922 թվականին Արեւելյան Բուխարայի լեռներում, իսկ 1990-ականների կեսերին նրա աճյունը հանդիսավոր կերպով վերաթաղվել է Ստամբուլում:

«Զանգեզուրը [Հայաստանի Սյունիքի մարզ. - հեղ.], Գյոյչան [Սեւան], Էրիվանը [Երեւանը] մեր պատմական հողերն են»,- այս բառերով է Իլհամ Ալիեւը հերթական անգամ հաստատել պաշտոնական Բաքվի հավակնությունները, եթե ոչ ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի, ապա գոնե դրա մեծ մասի նկատմամբ:

Եվ պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի անշնորհք քաղաքականությունը նպաստում է հայոց պետականության վերջնական ապամոնտաժման ծրագրերի իրականացմանը: Այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղից մնացած տարածքի շուրջ (մոտ 2,5 հազար քառակուսի կիլոմետր) զինադադար հաստատվեց, այդ տարածաշրջանների եւ ադրբեջանական բանակի կողմից գրավված շրջանների միջեւ, «գորշ գոտիներ» առաջացան: Ինչպես ցույց է տալիս Դոնբասի փորձը, նման գոտիներում զինված միջադեպերն ու սադրանքները միայն ժամանակի հարց են, հատկապես՝ թուրքական ներկայության ուժեղացման դեպքում: Ավելին, Տավուշում, Գեղարունիկում (դա ցույց է տալիս Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ պատմությունը) եւ Սյունիքի մի շարք տարածքներում սպառնալիքի տակ են Հայաստանի պետական սահմանները, որոնք հիմնականում պաշտպանվում են տեղի հայ կամավորների եւ առանձին զորամասերի ուժերով: Եւ պատահական չէ, որ Թուրքիայի իշխանություններին վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերության ծրագրում Զանգեզուրը նշվել է որպես Ադրբեջանին պատկանող:

Խորհրդանշորեն դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած թուրք-ադրբեջանական «Հաղթանակի շքերթը» համընկնում էր երկու հոբելյանների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի (1991թ. դեկտեմբերի 10) եւ «Կապանի գործողության» մեկնարկի հետ, որի արդյունքում ստեղծվեց «անվտանգության գոտի», եւ Կապանի ու Սյունիքի այլ բնակավայրերի բնակիչները կարողացան դուրս գալ նկուղներից: Հատկանշական է, որ 29-ամյա վաղեմության դեպքերիվ մասնակցել են Յուրի Խաչատուրովը (որի հետ հետագայում Փաշինյանը անձնական հաշիվներ մաքրեց՝ վարկաբեկելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին) եւ Վազգեն Մանուկյանը (Փաշինյանին ընդդիմացող 17 կուսակցություններից ՀՀ կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնի թեկնածու՝ Ռուսաստանում լավ ճանաչված)։

Այժմ Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցերը չեն դադարում: Ելույթների մասնակիցները պահանջում են հեռացնել Փաշինյանին իշխանությունից, որը ամուր կառչել է վարչապետի աթոռին: Նախկին ՀՍՍՀ-ի «կրկին ձեռք բերված» սահմանները պաշտպանելու փոխարեն (Ղարաբաղի կորստից հետո դրանք երկարել են ավելի քան 500 կմ-ով), ոստիկաններն ու կամուֆլյաժով անձնավորությունները բերման են ենթարկում ցուցարարներին, որոնք շատ առումներով փորձում են պատճենել 2018 թվականի գարնանը Փաշինյանին հաջողություն բերած մարտավարությունը: Ճիշտ է, այս անգամ ցուցարարներն այնքան էլ շատ չեն (մի քանի հազար)՝ նախ՝ պատերազմից պարտված պատերազմը հայ հասարակությանը բարոյահոգեբանական ծանր հարված է հասցվել, որի հետեւանքները (ինչպես ցանկացած հետտրավմատիկ համախտանիշ) դեռ պետք է գիտակցվեն. երկրորդ՝ փակ սահմանները եւ անկում ապրող տնտեսությունը շատերին ստիպում են կենտրոնանալ ֆիզիկական գոյատեւման վրա: Նաեւ չպետք է թերագնահատել որոշ քաղաքական եւ բիզնեսի շրջանակների «լավատեսությունը», որոնք պատրաստ են նոր պայմաններում բազմապատկել «գործարար կապերը» ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան գործընկերների հետ: Ըստ որոշ հաղորդագրությունների, նման կապերի առկայությունը կարեւոր գործոն է հանդիսացել հայկական ռազմաճակատի եւ թիկունքի կազմալուծման համար` հոկտեմբերին եւ նոյեմբերի սկզբին ակտիվ մարտական գործողությունների շրջանում:

Մինչդեռ Ռուսաստանից հայազգի խոշոր գործարարները (Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան, Ռուբեն Վարդանյան եւ այլն) կողմ են Փաշինյանի հրաժարականին, նա հանդիպում է թուրքական ուղղության հետ կապված գործիչների հետ: Նրանցից մեկը՝ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հայտնի է USAID-ի կողմից աջակցվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում իր ակտիվ գործունեությամբ: Ղազարյանն առաջիններից էր, որ խոսեց բեռների Հայաստան առաքման «Տրապիզոնի ուղղության» մասին, որը շահավետ է փոխադրողների համար, որպես վրացական Փոթիի ավելի էժան այլընտրանք: Հայաստանում հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), որը բազմիցս հանդիպել է Փաշինյանի հետ նույնպես երկար ժամանակ աշխատել է Թուրքիայի հետ՝ դրա համար մաքսային արտոնություններ ստանալով:

Ելույթ ունենալով Բաքվում՝ Էրդողանն ասել է. «Հայ քաղաքական գործիչները եւ սփյուռքի կազմակերպությունները դատապարտել են հայ ժողովրդին աղետների: Եթե նա կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանի համար նոր դարաշրջան կսկսվի»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին` «լարվածությունը կանխելու համար»: Սա այդպիսի առաջին փորձը չէ. հիշենք 1990-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերը, որոնց ձախողումը հանգեցրեց Ռուսաստանի հետ պաշտպանական համաձայնագրերի ստորագրմանը եւ 2000-ականների հայ-թուրքական «հաշտեցմանը»՝ միջսահմանային ՀԿ-ների եւ Հիլարի Քլինթոնի հովանու ներքո:

Դեռ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ձեւեր եւ ուրվագծեր է ունենալու Էնվեր փաշայի գաղափարական ժառանգների հետ «մեծ բարեկամությունը»: Հիշեցնենք, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործընկերների շրջանում իշխող կոալիցիայում է ծայրահեղ արմատական կողմնորոշում ունեցող Դեւլեթ Բահչելիի «Ազգայնական շարժման կուսակցությունը»:

...Ուղիղ հարյուր տարի առաջ, Մուստաֆա Քեմալի թուրք ազգայնականների հետ պարտված պատերազմից հետո Սիմոն Վրացյանի վերջին դաշնակցական կառավարությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով փաստացի Հայաստանը վերածվեց թուրքական պրոտեկտորատի: Այս խայտառակ փաստաթուղթը չճանաչեց ոչ միաժամանակ հռչակված Խորհրդային Հայաստանը, ոչ էլ Խորհրդային Ռուսաստանը, որի Կովկաս ժամանումը դադարեցրեց ազգամիջյան սպանդը եւ նշանավորեց Կովկասի ժողովուրդների խաղաղ զարգացումը: Իսկ այսօր, երբ ռուս խաղաղապահները վերադարձնում են Ստեփանակերտը խաղաղ կյանքի, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ Մեծ Բրիտանիայում դեսպան է եղել, խնդրում է Վլադիմիր Պուտինին աջակցել Ադրբեջանի հետ սահմանների զատման գործընթացին՝ «հետագա լարվածությունը եւ բացասական զարգացումները վերացնելու համար»:

Հարյուր տարի անց, հիմնովին այլ աշխարհաքաղաքական պայմաններում պատմությունն անցնում է շրջանագծով: Կրկին «հայ ժողովրդի արեւմտյան բարեկամների» անորոշ գռմռոցի ներքո հարց է առաջանում՝ «Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ