Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Վերջինս շարունակում էր վանկարկել. «Նիկոլ դավաճան»:

Մինչ այդ ոստիկաններն արդեն բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների:

Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:

Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել: