News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից մի քանի հարյուրին բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ. դանով Նիկոլ Փաշինյանը փորձում է ջլատել մեր պայքարը, բայց նրա մոտ դա չի ստացվելու, մենք անդրդվելի ենք եւ անպայման հաղթելու ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, այս պահին ոստիկանության բաժնում են գտնվում ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւ իրենց մյուս ընկերները:

«Մեր այսօրվա երթը ունի երկու խորհուրդ՝ միացում եւ երկրորդը՝ անպայման հաղթելու ենք եւ ունենալու ենք երկիր առանց դավաճան իշխանությունները»,-ասաց Վանեցյանը:

Նա կոչ արեց հեռուստացույցներով եւ հեռախոսներով իրենց ակցիաներին հետեւող մարդկանց դուրս գալ փողոց, միանալ իրենց. «Ամենօրյա ռեժիմով պետք է իրականացնենք մեր ակցիաները եւ հասնենք արդյունքի: Կոչ եմ ուղղում իրավապահներին. «Տղերք, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս կարգավիճակը, բայց պետք է հասկանանք, որ ՀՀ փրկության համար, մեր երեխաների համար պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պայքարել այս դավաճան իշխանությունների դեմ»,-ասաց նա:

Վանեցյանը հավելեց, որ վաղվանից շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, ոչ մի պահ կանգ չեն առնելու:

Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:

Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ