Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը կառավարական առանձնատնից Պռոշյան փողոցից ուղևորվեց Դեմիրճյան փողոցի ուղղությամբ:
Նշենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, որ Փաշինյանի մասնկացությամբ ՔՊ վարչության անդամների նիստ է անցկացվում:
Այս ընթացքում մեծ թվով ոստիկանական զորքեր կուտակվեցին կառավարական առանձնատան, Կառավարության մոտ:
Լուրեր տարածվեցին, որ աշխատանքի վայր են կանչել նաեւ Պաշտպանության նախարարության աշխատակիցների մի մասին:











