News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը սահուն կարող է վերածվել նաեւ «առանց Հայկ Երեւանի»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին քաղաքապետարանին, որտեղ քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ են անում պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաեւ ինքը եւս հրաժարական ներկայացնի:

«Հայկ Մարությանը կամ կասի, որ հրաժարական չեմ տալիս, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ու այդ դեպքում կկիսի դավաճանի խարանը, կամ որպես մարդ, որը սիրվել է մեր կինոարվեստում, թող հրաժարական տա եւ զբաղվի այդ ոլորտով:

Հիմա կարող է պարոն Մարությանը համաձայն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, մենք պետք է իմանանք իր կարծիքը: Եթե համաձայն է, նա իր վրայից կհանի դավաճանությունը կիսելու խարանը, բայց դա չի նշանակի, որ նա կդառնա լավ քաղաքապետ:

Հայ հասարակության առաջին պառակտիչը եղել է Հայկ Մարությանը, որը առաջ քաշեց սեւերի ու սպիտակների թեզը: Այդ թեզի պատճառով Նիկոլ Փաշինյանը եւս պառակտեց հասարակությանը»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Նամակը հանձնելուց հետո բողոքի ակցիան ավարտվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ