ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մեքենաների ուղեկցությամբ քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով: Թիկնազորը թույլ չտվեց լրագրողներին մոտենալ վարչապետին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում, այսօր ժամը 15-ին,  նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը հրավիրված է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է