News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Կոռեկտ չեմ համարում Անվտանգության խորհրդի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցին։

Հարցին՝ իրեն Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից փակ ծրար փոխանցվե՞լ է, Վանեցյանն ասաց. «Ես հստակ չեմ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։

Հարցին՝ ինչո՞ւ ինքը երկու տարի առաջ չբարձրաձայնեց այդ հարցի մասին, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «2 տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով, բոլորին թվաց, թե Վանեցյանը կանգ առի կոչ է անում իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում։ Այն, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը եղել եմ ես եւ այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլների մեկն եմ եղել»։

Նա նշեց, որ ինքը՝ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը, որի մասին խոսվել է բազմիցս. «Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները այդ հարցերը քննարկվել են Անվտանգության խորհրդում։ Ավելին ասել չեմ կարող»։

Վանեցյանն ասաց, որ կա հարուցված քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով. «Դատախազությունը գրությամբ պատասխանել էր Արթուր Ղազինյանին, թե հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով, որի մեջ հստակ նշված է, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահելով կամ չիրականացնելով իրենց պաշտոնեական պարտականությունները ազդել են պատերազմի ելքի վրա»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ կիրականացվի քննություն, այդ գործի շրջանակներում կտրվի պատասխան պատերազմի սկսելու, պատերազմի ընթացքի եւ պատերազմի արդյունքների վերաբերյալ. «Այդ գործի շրջանակներում եթե նախաքննող մարմինը կորոշի՝ ես պետք է մասնակցեմ, կմասնակցեմ եւ այդ հարցին կպատասխանեմ»։

Հարցին արդյոք հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ունենա, Վանեցյանն ասաց. «Անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ