News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն այս կապիտուլյացիային հասավ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Այսօր, երբ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի, Արցախի մի մասը կարողացել ենք պահպանել նաեւ ռուս խաղաղապահների միջոցով, փաշինյանական իշխանությունն ագրեսիվ հակառուսական քարոզչությունը շարունակվում է: Սա դավաճանության շարունակությունն է, սա դավաճանություն է հայ ժողովրդի շահերի եւ հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ այս տարածաշրջանում եթե Ռուսաստանին ուզում են դուրս մղել, ուրեմն ուզում են հրավիրել թուրքերին: Ի դեմս Նիկոլ Փաշինյանի մենք ունենք թրքամոլ, ադրբեջանամոլ իշխանություն, ու պատահական չէ, որ այս պարտությունից հետո սրանք փրփուրները բերանին քիրվայություն են քարոզում եւ առաջարկում են Ադրբեջանին որպես հաղթող կողմ դարձնել իրենց սուբյեկտ: Սա ամբողջական դավաճանական ծրագրի շարունակությունն է: Նիկոլն իրոք դավաճան է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ