Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը փակած սյունեցիները ճանապարհով անցնել թույլատրում են միայն շտապ օգնության եւ Պաշտպանության նախարարության մեքենաներին։

Նրանք հանդիպում են պահանջում պաշտոնյաների հետ, որպեսզի երաշխիքներ  տրվի սահմանների անվտագության հետ կապված։

Նշենք, որ մինչ այս ոչ մեկը նրանց չի մոտեցել, բացի ոստիկաններից, որոնք բանակցում էին ճանապարհը բացելու համար, սակայն ցուցարարները չեն համաձայում։