News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ղարաբաղում հայկական կողմը մեծ կորուստներ է կրել, ընդ որում, դրա համար կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Անհրաժեշտ է Ղարաբաղի հանձնման սցենարի հետաքննություն անցկացնել, ռազմական ղեկավարությանն ուղղված դժգոհություններ կան: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, ով ծանր վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծման ժամանակ:

Ըստ նրա` տակտիկական մակարդակում` վաշտի եւ դասակի մակարդակում, խնդիրներ չկան, մարդիկ հերոսություն են գործել, նրանց անձնուրացության հետ կապված հարցեր չկան, իսկ  այն, ինչ այժմ կատարվում է Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, 44 օրվա ընթացքում կատարվածի օրգանական շարունակությունն է: «Ադրբեջանը փորձում է միակողմանիորեն գրավել տարածքը` հաշվի չառնելով հայկական կողմին որպեսզի` բանակցությունների ընթացքում ամուր դիրքեր ունենալու համար: Իրավիճակը բաց է թողնվել, իրադարձությունները շատ արագ են զարգանում, եւ Հայաստանի ղեկավարությունը չի կարող ադեկվատ որոշումներ կայացնել: Անհրաժեշտ է զգուշորեն կազմակերպել սահմանների սահմանազատումը, որոնց խնդիրները կապված են ԽՍՀՄ ժամանակների ժառանգության հետ: Այս խնդրին է նվիրված նաեւ ՌԴ ԱԴԾ-ի տնօրենի այցը Երեւան, ով այնուհետեւ կմեկնի Բաքու»,- ասել է նա:

Կատենոկը շեշտել է, որ անկազմակերպության խնդիրները, որոնք էլ պարտության պատճառ դարձան, նկատվում են նույնիսկ հիմա, երբ ինչ-որ գյուղերում ինքնավար ստորաբաժանումներ կան` առանց կապի, առանց փոխազդեցության: «Ղարաբաղի Պաշտպանության բանակը գոյություն ունի եւ լուծարված չէ: Բայց ինչո՞ւ է այդպես լինում: Ինչ վերաբերում է բանտարկյալների խնդրին, ապա այն լուծման փուլում է, սակայն ադրբեջանական կողմի վերաբերմունքը նրանց, այդ թվում` խաղաղ բնակչությանը, ակնհայտ բարբարոսություն է»,- եզրափակել է ռուս լրագրողը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ