News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երբ պետությունները սկսում են պատերազմել, դա արդյունք է դիվանագիտության պարտության, մենք պարտվեցինք արտաքին ճակատում՝ դիվանագիտական դաշտում, մենք պարտվեցինք նաեւ այս պատերազմում, զինվորը չպարտվեց, բանակը չպարտվեց, պարտվեց թիկունքից սխալ դիվանագիտության եւ սխալ կառավարման արդյունքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում բողոքի ակցիայի ժամանակ ասաց սյունեցիներից մեկը։

«Պետք է ապրենք անվտանգ երկրում։ Յուրաքանչյուր անհատ՝ փոքր երեխայից մինչեւ թոշակառու, պետք է իրենց տանը անվտանգ ապրեն, այսօր վտանգված են։ Երեւի բոլորդ էլ տեղյակ եք, որ  օր առաջ ՌԴ նախագահը խոսեց եւ ասաց, որ իրոք ուժի մեջ է այն տխրահռչակ եռակողմ պայմանագիրը, որ զորքերը պետք է լինեն այն դիրքերում, որտեղ կնքվել է պայմանագիրը։ Այստեղ դաշտը մնում է բաց մեր դիվանագետների համար, թե ինչպես նրանք պետք է այդ մարտավարությունը մշակեն, որ մենք հետնահանջ չանենք։ Բայց մենք համոզվեցինք, որ չունենք դիվանագիտություն։ Երբ պետությունները սկսում են պատերազմել, դա արդյունք է դիվանագիտության պարտության, մենք պարտվեցինք արտաքին ճակատում՝ դիվանագիտական դաշտում, մենք պարտվեցինք նաեւ այս պատերազմում, զինվորը չպարտվեց, բանակը չպարտվեց, նորից պարտվեց թիկունքից սխալ դիվանագիտության եւ սխալ կառավարման արդյունքում։ Այդ արդյունքի պատճառով այսօր մենք կանգնել ենք փաստի առաջ։ Ժամանակին՝ 1988 թվականից ի վեր, մեր սահմանները գծված էին, արյան գնով էին գծված, որը մի գրչի հարվածով այսօր տալիս են թուրք-ազերիներին՝ մեր թշնամիներին։ Ես համոզված եմ՝ եթե ներկայիս իշխանությունում, կառավարությունում լիներ 1 հոգի, որը 1988 թվականից առ այսօր սահմանին կորցրած լիներ 1 հոգի, մի հարազատ, նա հրաժարական կտար ու կպահանջեր ներկայիս անճար, իմպոտենտ իշխանության հրաժարականը, որովհետեւ ազգովի մենք մատնվել ենք անտերության։ Սա ոչ մեկիս հաճելի չէ, բոլորս էլ կցանկանայինք զբաղվել մեր աշխատանքով, մեր ընտանիքների հետ, տունը՝ տաք, բայց մեր ձայնը կարծես թե խուլ է վերեւներում»,- ասաց սյունեցիներից մեկը։

Նրա խոսքով՝ եթե իրենց ձայնը լսող չկա, ապա իրենք պետք է իրենց հարցը լուծեն։

Ակցիայի մասնակիցը շեշտեց, որ բոլորը պատրաստ են զինվել. «Այսօր ադրբեջանցին ռուսի հետ գալիս, սահման է գծում, ո՞ւր են մեր պետական կառավարման աշխատողները։ Ես ո՞վ եմ, որ գնամ, ես լիազորված չեմ՝ գնամ, ներկայացնեմ իմ պետության շահերը, ես արհամարհված եմ կառավարության կողմից։ Պետական պաշտոնյա պետք է լինի ե՛ւ թուրքի, ե՛ւ ռուս խաղաղապահի հետ։ Այդ GPS-ը, որ օգտագործում են, վերափոխված ծրագիր է, եթե ուզում են իրական սահմանները իմանալ, թող գան, այստեղ մարդիկ անգիր գիտեն սահմանները, 1987 թվականին մենք քարտեզագրում ենք արել այստեղ։ Այդ քարտեզագրումից ահագին քառակուսի կիլոմետրեր անցնում է թուրքին։ Հասկացանք՝ փաստի առաջ ենք կանգնել, բայց մի՞թե հնարավոր էր առանց մի կրակոցի այդքան հողերը հանձնելը։ Մենք այլեւս չենք ուզում զոհել, բնական է, զինադադար է, բայց եւս մի անգամ համոզվեցինք, որ թուրքը չի հասկանում այդ լեզուն»։

Նրա խոսքով՝ եթե թուրքը խոսում է խաղաղությունից, ապա մենք պետք է պատրաստվենք պատերազմի. «Վկան է՝ Հին Թաղեր, Հին Շեն, գերիները, զոհերը, եւ այսօր համացանցում տարածված է՝ ինչպես են ազերիները խոսում երկրի ղեկավարի հետ, ու չկա մի պաշտոնական անդրադարձ, պատիվ պահանջեն միջազգային ատյաններում, ներկայացնեն մեր գերիների խնդիրները միջազգային ատյաններում։ Ներկայացնում են 1800 զոհ, բայց մենք ավելին ունենք, այսօր պետությունը փաստի առաջ է կանգնած, որ պիտի փոխհատուցում տա զոհերի հարազատներին, 1800 է ներկայացնում, քանի որ այդքան է կարող տալ։ Բայց մենք ունենք 8000-ից ավելի զոհ, 1000-ից ավելի անհետ կորած, 300-400 գերիներ»։

Նա նշեց, որ այսքանից հետո իշխանության մնալն արժեք չունի. «Օր առաջ նրանք պիտի հրաժարվեն եւ դատ ու դատաստան տեսնեն օրենքի եւ Սահմանադրության կետերին համապատասխան։ Կոչ եմ անում նաեւ դատախազությանն ու ԱԱԾ-ին, թող զբաղվեն այդ հարցով։ Երկրի դավաճանին իր աշխատասենյակում պետք է ձերբակալեն, սա է ժողովրդավար պետության կանոնը։ Այն տխրահռչակ պայմանագիրը, որ ստորագրել է առանց ժողովրդի կամքը հարցնելու, թող մեր իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցով։ Եւս մեկ անգամ կոչ եմ անում Երեւանի ոստիկաններին, օրինակ վերցրեք սյունյաց ոստիկաններից, թուրքն է հայի դեմ անողոք պայքարում, դուք մեզնից մեկն եք, 4-5 հոգով 18 տարեկան աղջկա են ձերբակալում, մի՞թե այդ ուսադիրները այդքան քաղցր են, այդքան թուքումորը ձեր երեսին չի, մարդ եղեք, հայ եղեք։ Եթե երկրի ղեկավարը գրագետ, խելոք, ճիշտ դաստիարակություն ստացած մարդ է, նա հայրենասիրություն է քարոզում երկրի ներսում, իսկ եթե երկրի ղեկավարը ի ծնե ծախու լրագրող կամ обижник է, բնական է, որ պետք է երկպառակտի ազգը՝ սկսած առաջին օրվանից սեւ ու սպիտակների բաժանելով։ Մի՞թե մեր երկրում սեւ ու սպիտակ կա, բոլորս հայ ենք ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Ջավախքում, ե՛ւ Արցախում, չպետք է մենք տարանջատենք սյունեցի, երեւանցի, արցախցի, ջավախցի կամ ամերիկացի, տվեցիք Արցախի 80 տոկոսը, վաղը ադրբեջանցին ծեծելու է յուրաքանչյուրիս տունը ու երշախավոր չկա, ո՞վ պետք է երաշխավոր կանգնի սյունյաց աշխարհին, այս իմպոտենտ կառավարությո՞ւնը։ Ո՞ւր են մեր Սյունիքի պատգամավորները, մեր ժողովուրդն է ընտրել նրանց, թող գան, գոնե նրանք ներկայացնեն խնդիրները, ասեն՝ ժողովուրդ, արդեն եղածը եղած է, համակերպվեք պարտության հետ։ Բայց չէ, նրանք չունեն ժողովրդի հետ հանդիպելու, հպարտ են, աթոռ պահելուց ժողովրդինն է իշխանությունը, առուծախի ժամանակ ժողովրդի կարծիք հարցնող չկա։ ՍԴ դատավոր փոխելու համար հանրաքվե էր անում, 7 միլիոն դոլար բյուջեից փող դուրս գրեց ու չկայացավ, պատերազմից առաջ թող հանրաքվեի դներ, ասեր՝ ժողովուրդ, ինձ միջազգային կառույցներում ուլտիմատում են դրել՝ կամ պատերազմում ենք, կամ պետք է հողերը տանք, թող լսեր ժողովրդի ձայնը։ Սա էր ժողովրդի վարչապետի եւ կառավարության իրական տեսակը, ոչ թե կուլիսների հետեւում։ Թող հերքում տան, որ վաճառել է, դատի տան շանտաժի համար։ Դա էլ չեն անում, մենք իրոք համոզվում ենք, որ վաճառքի են հանել մեր երկիրը»։

Սյունեցու խոսքով՝ նախկին կառավարության ժամանակ թուրքերին ծաղրում էին, հիմա ադրբեջանցիներն են ծաղրում երկրի ղեկավարին. «Ես ամաչում եմ իմ երկրի ղեկավարի համար, նա իմ վարչապետը չէ, իմ ղեկավարը չէ, բայց իմ երկրի վարչապետն է, նա է ներկայացնում երկիրը, ես չեմ ուզում այսպիսի վարչապետ, չեմ ուզում այսպիսի կառավարություն։ Հպարտ բառը սեփականաշնորհեցին, բայց հպարտը այս քաղաքացիներն են»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ