Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում քիչ առաջ ուղիղ եթերով ցուցադրվեց նրա այցը Սյունիքի մարզի Սառնակունք գյուղ։ Նշենք, որ Սառնակունք գյուղը Սյունիքի առաջին գյուղերից է՝ Սիսիան չհասած։

Փաշինյանն ամբողջ ժամանակ կանգնած էր՝ զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներով շրջափակված։

Մինչ նա զրուցում էր, լսվում էր քաղաքացիներից մեկի բղավոցը, որն ուզում է մոտենալ Փաշինյանին, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս։ Ի դեպ, քաղաքացու բղավոցը մի պահ Փաշինյանին շեղեց, վարչապետը նայեց բղավողի կողմը, սակայն որևէ կերպ չարձագանքեց և շարունակեց իր խոսքը։

Կադրում միայն Փաշինյանին սատարողներն էին։ Փաշինյանը մի բաժակ օղի խմեց՝ որպես սգո կենաց։

Նշենք, որ Փաշինյանը Սառնակունք գյուղ այցելեու մասին նախապես չէր հայտնել։ Նա խոսել էր միայն Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի քաղաքներ այցելելու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գորիսի բազմաթիվ բնակիչներ փորձում են փակել Սյունիք մտնող ճաապարհը՝ Զանգերի հատվածում, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը փակել են ճանապարհ և թույլ չեն տալիս նրանց հասնել Զանգեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալվել է։